ընտրացանկը

ՈՒԶՈՒՄ ԵՍ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏՐԱՍՏՎԻ՛Ր ՊԱՏԵՐԱԶՄԻ

 ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ

 

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանաթուրքական պատերազմի մասնակցությանը անմասն չմնացին Ճամբարակի որդիները, Բալյան ժիրայր Լեւոնի, Դալլաքյան Ժորա Սողոմոնի . նրանք զոհվել են 2020 թվականի նոյեմբերի 8-ին, Շուշիում։   

img_3021 1
img_3021 1
img_3021 1

Բալյան ժիրայր Լևոնի ․ ծնված 1986 թվականին, Ճամբարակի Թթուջուր գյուղում, պայմանագրային զինծառայող էր Քարվաճառում, ուներ սերժանտի կոչում։

Ինչպես պատմում է մայրը `Անահիտ Թորոսյանը, Ժիրայրը շատ խելացի, աշխույժ, եռանդուն, արագաշարժ, ազմաշնորհ երխաա ղե Մանկուց սիրել է ավտոմեքենա վարել ․ հեծանիվի վրա շարժիչ էր դրել, որ ավելի արագ սլանար։ Մի ձի ունեին, անընդհատ պապիկին համոզում էր, վտոմր ավտոմեքենայի հետ փոխի, բայց պապը չի համաձայնում։ Փայտից ավտոմեքենաներ ու ավտոմատներ է պատրաստել, թե ՝ << որ մեզ վրա հարձակվեն, ես էլ սրանով կռվեմ, ես ֆիդայի եմ

Շատ աշխատասեր էր, չէր սիրում տրտնջալ կամ ցույց տալ, որ ինչ-որ բանի պակաս կա։

Պայմանագրային ծառայող էր, բայց երբ դիրքերից իջնում ​​էր արձակուրդ, բարձրանում էր սաերը, ր ր աերը, էր ր աերը, ր ր աեր, ր ր ար «Սումրա ժամանակն էլ կգա», - ասում էր Ժիրայրը։ Անընդհատ զբաղված էր նորարարություններով ՝ ջրամբար էր կառուցում, ծաղիկներ էր աճեցնում, ձկան ծխեցման ապարատ էր սարքե երազանքն էր ՝ սեփական հողատարածք գնել, որ զարգացնի գյուղը, որ գյգ ունենա իր սեփական արտադրամասը։

Մինչև պատերազմը սարերից հավաքել էր 20 տոննա խոտ, որ վաճառի, սակայն չհասցրեց, քանի որ պետք է մեկներ դիրքեր։ Իր կյանքի նման բոլոր գործերը կիսատ մնացին: Ասում էր ․ << Հենց պատերազմը վերջանա, կգամ ու էլի կշարունակեմ ձմեռվա ընթացքում >>։

Մանկուց կիսել է ծնողների հոգսը, նույնիսկ անկողնուն գամված տատիկի խնամքին է մասնակից եղել։

Ընկերը, Էդվարդ Սեւանյանը, պատմում է, որ նա շատ հարգված երիտասարդ էր հասարակության մեջ, կռվարար չէր, չնայած որ իրենց ընկերությունը ծնվել է մի թեթեւ վեճից. Անշահախնդիր էր բոլոր հարցերում, ապրում էր բոլորի հոգսերով և հաջողություններով։ Ֆիզիկապես պատրաստված էր։

Հայրենիքին և ընտանիքին նրա նվիրվածությունը անսահման էր։ Ձգտում էր անել ամեն ինչ ընտանիքի և հայրենիքի համար։

Ծառայակից ընկերները պատմում են, որ իրենց կյանքը Ժիրոն փրկել է, բոլորին ուղարկլ է էդտեղից, նն ու աեն նաեն

img_3020
img_3020
img_3020
Պատերազմը իր սև բիծը թողեց նաև  Ճամբարակի Գետիկ գյուղում  բնակվող Սողոմոն Սարիկի Դալլաքյանի ընտանիքի վրա։   Սողոմոնը  պայմանագրային զինծառայող է եղել, նա  իր տղաների մեջ սերմանել  է պայքարելու, արարելու և հայրենիքը ամեն ինչից վեր  դասելու  գաղափարը։  Ժորա և  Սարո Դալլաքյանները  շարունակել են իրենց պապերի գործը,   հայոց բանակին իրենց պարտքը տալուց հետո  անցել են  պայմանագրային ծառայության։  Հերթափոխով են ծառայել, որպեսզի   յուրաքանչյուրը   իր արձակուրդի ժամանակ կարողանա օգնել ծնողներին տնտեսության մեջ։

 Իսկ պատերազմում  երկու  եղբայրն   էլ   միասին  են  կռվել․  Ժորան  անմահացավ  նոյեմբերի  8֊ին ,  եղբայրը՝ Սարոն   վիրավորվում է  Քարվաճառում, դեռ  լիովին  չապաքինված՝    նորից վերադառնում է   Շուշի։

 Ծնողները,  արցունքները խեղդելով , բայց միևնույն ժամանակ հպարտությամբ էին խոսում  Սարոյի   և հիշում  անմահացած որդու՝ Ժորայի  մասին։                                       

 -Ժորան  շատ  յուրահատուկ  անձնավորություն  էր՝   ամեն ինչով  չափված - ձևած,  նախասիրությունը  երգելն  էր,  շատ  էր  սիրում  երգել,  բոլորին  ուրախացնում  էր   իր  երգերով,  իր  հարսանիքի  օրը  «Հայ կամավորն» էր  երգում։

-Փոքրուց  իր  մեջ բույն էր դրել   հայրենասիրությունը,  հայրենիքը  շատ  էր  սիրում,  փայտից  զենքեր  էր  պատրաստում,  մտքերը  միայն  այդ  մասին  էին,  երևի  դրա  համար  էլ այդ  ճանապարհով  գնաց։  Շատ  էր  սիրում  ինքնուրույն  աշխատել,  երբեք  ուրիշից  որևէ  բան  չէր  խնդրում,  թեկուզ  սկզբից  շատ  դժվար  կյանքով  ենք  ապրել , բայց  նա  շատ  հպարտ   էր,  ցույց  չէր   տալիս  դիմացինին, որ  իրեն    որևէ  մեկը  չխղճա։  Շատ մաքրասեր էր և կոկիկ։   Հանգիստ  բնավորություն  ուներ,  խաղալիք  մեքենա  էինք  գնում,  որ  խաղար,  քանդում  էր,  մաս- մաս   անում։ Ասում  էր․                                                                                                                                                 - Քանդում  եմ,  նորից  հավաքեմ, որ սովորեմ․  տես  ոնց  եմ  հավաքելու։              Այդպես  ամեն  ինչի  հասավ,  ամեն  ինչ  իր  ձեռքով  էր  սարքում։ Ձեռքի  շնորք  ուներ,   ամեն  ինչ  ձեռքից  գալիս  էր,  շատ  ընդունակ  էր։  Չէր ընկճվում և փոձում էր բոլորի մեջ սերմանել բարություն։

 Նոր  էր  ամուսնացել,   շատ    նպատակներ  ուներ,  բայց  չհասցրեց։

  Նրա մասին խոսելիս ասում են , որ   ամենից  շատ   կարևորում   էր  հայրենիքը,  տան,  ընտանիքի  մասին  կարող  է  մտածել,  բայց  առաջնային  է  հայրենիքը,   չի  նահանջել  ոչ  մի  բանից ,  նույնիսկ  ընկերներին  ասել   է՝  ով    հետ  գնաց,  նա  մարդ  չէ,  բոլորն  էլ  պիտի  պայքարեն  և  հաղթահարեն դժվարությունները։

-Շատ  էր  սիրում  ծաղիկ  նվիրել ։  Հոգատար էր և ուշադիր մոր և կնոջ նկատմամբ։

  -2  տարի  Ասկերանում  էր  ծառայել,  4  տարի՝   Վահանի  դիրքերում,  ինչքան  զանգել  ենք, երբեք  չի  բողոքել,  չի  ասել՝  տեղս   նեղա,  լավ  չէ,  ասում  էր՝  ամեն  ինչ  լավա,  հանգիստ եղեք։

Եղբայրը՝  Սարոն  ասում է, որ նա  լավ մարտական  ընկեր էր։ Որոշեց, որ մենք տարբեր հենակետերում պետք է կռվենք, որպեսզի գոնե մեկս վերադառնա տուն։

 

       Տիկին Արմինեն  և Անահիտը  հիշողություն դարձած որդիներից  երկար խոսեցին,  պատմեցին  և  հուզվեցին։  Նրանք  խաղաղություն մաղթեցին  մեր երկրին,  իսկ բոլոր զինվորներին՝ խաղաղ և անփորձանք ծառայություն։

     Թող ոչ  մի  մայր նման  ցավ  չզգա,  աշխարհին  թող  խաղաղություն  լինի,  մեր  գալիք  սերունդը  նման  դժվարություններ   չտեսնի ,  խաղաղ  երկնքի  տակ  ապրի,  ամեն  ցավին  բուժում  կա,  կարող  ես  դեղ  խմել,  բայց    չեմ ցանկանա ,  որ  ուրիշ  ծնողներն  էլ  այս  ցավն  ապրեն։

Արցախյան վերջին պատերազմում Ճամբարակ խոշորացված համայնքից իրենց անունները փառքով են պսակել նաեւ թվարկված հայորդիները.

  1. Ադամյան Սուրեն Ռուբենի- 23/10/1997
  2. Բալյան Ժիրայր Լևոնի- 01/09/1986
  3. Գրիգորյան Գոռ Սերգոյի- 29/10/2000
  4. Դալլաքյան Ժորա Սողոմոնի- 20/11/1992
  5. Երիցյան Նարեկ Արգամի- 18/01/2002
  6. Լազարյան Վահե Լյովիկի- 08/09/1976
  7. Խեչոյան Դավիթ Էդիկի- 21/03/1993
  8. Համբարձումյան Սևակ Սերգեյի- 29/07/1976
  9. Հանյան Նուբար Անդրանիկի- 03.06.1998
  10. Հարությունյան Արտավազդ Վարդանի- 16.07.1997
  11. Հարությունյան Մանվել Սուրենի- 27/12/1991
  12. Հովհաննիսյան Գեղամ Մերուժանի- 20.02.2001
  13. Ղազարյան Սուրեն Մովսեսի- 03/12/2001
  14. Ճաղարյան Նարեկ Հենրիկի- 27/11/1991
  15. Մարկոսյան Հովհաննես Գուրգենի- 10.07.1979
  16. Մարտիրոսյան Գևորգ Կարոյի- 01.07.1996
  17. Չիլինգարյան Արծրուն Ռաֆիկի- 23.02.1985
  18. Պողոսյան Գևորգ Հովիկի- 27/11/1997
  19. Տեր-Պողոսյան Արսեն Արմենակի- 15.09.2000
  20. Ապրեսյան Տիգրան Թադևոսի- 15.01.2001
  21. Իսկանդարյան Սամվել Դավթի- 05/08/200

Գլուխ ենք խոնարհում բոլոր այս մայրերի առջև, որոնց զավակները անմահացան հանուն հայրենիքի փրկության։

1 + 1 դպրոցական թերթի խմբագրություն