ընտրացանկը

Ինչ կրթություն են ստանում մեր երեխաները

 

Այսօր գրեթե բոլոր մարզերում կան ինչ -որ համալսարաններ եւ ինստիտուտների մասնաճյուղեր: Ինչքանով են այդ կրթական օջախները համապատասխանում մեր պետական ​​անվտանգությանը.

Մենք դեռ կխոսենք հետագայում մեր պետական ​​համալսարանի եւ Ճարտարագիտական ​​/ պոլիտեխնիկ / համալսարանի մասին, թե աշխարհում որ հազարերորդ տեղն են զբաղեցնում, բայց այսօր խնդիրը դրանք չեն.

Մի քանի տարի առաջ առողջական խնդիրների պատճառով ես մեկնեցի Իսրայել։ Գտնվելով այնտեղ մոտ 2 ամիս ՝ ծանոթացա տարբեր բնակավայրերի մարդկանց հետ, զրուցեցինք տարբեր հարցերի մասին։ Բոլորը բողոքում էին, որ կյանքը թանկ է, որ ամբողջ օրը պետք է աշխատել։ Իմ այն ​​հարցին, թե ինչու՞ պետությունը չի թեթևացնում մարդկանց հոգսերը, թեկուզ բնակարանների հարցում ․ թող կառուցի շենքեր քաղաքի արվարձաններում ու ավելի շատ մարդիկ ներգրավի։ Իմ այս հարցին ես ստացա հակիրճ պատասխան ․ << Մենք ընդունում ենք միայն ամենալավին >>: Այսինքն ՝ այնտեղ հնարավորություն ունեն բնակություն հաստատեն նակություն աստատե այն ատենաաարաարաարաաաարաաարաարաաաաարաաա речи Վատ չէ, որ մեր երեխաները ունեն բարձրագույն կրթություն, բայց ինչքանով են այդ երիտասարդ դիպլոմավորները համապատասխանում այսօրվա մարտահրավերներին, այդ արդյունքը մենք տեսանք պատերազմի օրերից սկսած մինչեւ այսօր.

Այսինքն, եթե հարյուրավոր երիտասարդներ 20 տարվա ընթացքում ներգրավվել մեր պետական ​​եւ սեփական համակարգի մեջ, այսօր մենք ունենում ենք պետություն, որտեղ յուրաքանչյուր համակարգում գերակշռող մեծամասնությունը իրենց մասնագիտական ​​առումով չեն համապատասխանում ոչ մի չափանիշի. այդ ամեն ինչի սկիզբը պետական ​​համակարգի կողմից անմիտ բազմացումն է բարձրագույն ուսումնական հաստատությունննն Այսինքն, խելոք մարդիկ ներազդել են մեր ժողովրդի մտքին, որ ուսման տան իրենց երեխաներին, այսօր պարզ է դառնում, որ այդ խելոք մարդիկ խաբել են ոչ թե մեզ, ծնողներիս, կորզելով մեր փողերը, մեր երեխաներին, այլ վնաս են հասցրել մեր պետականությանը, տալով մասնագետներ, որոնք չեն համապատասխանում ոչ մի նորմի։

Հուսանք, որ կրթության նախարարությունը կանի հետեւություն այն բացերից, որոնք մենք ունենք այսօր մեր պետական ​​եւ ոչ պետական ​​համակարգերում, եւ միգուցե հասկանան, որ այսօր մեզ ավելի շատ պետք են հմուտ արհեստավորներ, մասնագետներ գյուղատնտեսության եւ փոքր ու միջին ձեռնարկատիրական բնագավառում.

Սարիբեկյան Հակոբ

Վերին Գետաշեն