ՆԱՄԱԿ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԱՆԾԱՆՈԹԻՆ
![]() |
․
Բարև ձեզ, իմ սփյուռքահայ անծանոթ ընկերներ։ Ձեզ գրում է Վիկան։ Ես տասը տարեկան եմ, ապրում եմ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում, սովորում եմ նույն գյուղի միջնակարգ դպրոցի չորրորդ դասարանում։ Ես շատ եմ սիրում իմ ծննդավայրը։ Երեք տարի ապրել եմ արտերկրում և միայն վերադառնալուց հետո հասկացա, որ թերևս ծննդավայրը, հարազատները, հայրենիքն ու այնտեղ թողած հուշերն են այն անփոխարինելին և հոգեհարազատը, որ երբևէ կարող են մարդու ծիծաղը լիաթոք դարձնել և խեղդել ծննդավայրի անհագ կարոտը։ Իմ ծննդավայրը գտնվում է Գեղամա լեռների փեշին։ Գյուղի միջով հոսում է Գավառագետը։ Բնությունն այնքան գեղեցիկ ու յուրօրինակ է, որ ոչ մի տեղ չես հանդիպի։ Ամենուրեք մաքուր ու թարմ օդ է։ Մարդիկ բարի են և աշխատասեր, հյուրասիրության մասին էլ չեմ ասում, դա պետք է զգալ։ Խոսքերով չեմ կարող նկարագրել իմ բնակավայրի գեղեցկությունը՝ բնության հրաշագործությունները, վանքերն ու մատուռները, այն պետք է տեսնել սեփական աչքերով ։ Սիրով ձեզ կսպասեմ իմ բնակավայրում, կհյուրընկալեմ ու կծանոթացնեմ նրա պատմությանն ու մշակութին։
Սիրով ՝ Վիկայից իր սփյուռքահայ անծանոթ ընկերներին։