․ ԱԶԳԱՅԻՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ
![]() |
Ազգային ստուգատեսի շրջանակներում Գեղարքունիքի մարզի դպրոցներից ընդգրկվել էր նաև Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցը, որտեղ ներկա էր ԳԹԿ-ի նեկայացուցիչ Միրցա Հալաջյանը, ով սիրով պատասխանեց մեր հարցերին։
Հարց-Ի՞նչ նպատակով է ընտրված 8-րդ դասարանը, որը դեռ քննական համակարգին ծանոթ չէ։
Պատասխան- Ավելի լավ, որ քննական դասարան չէ, և երեխաները կողմնորոշված չեն կոնկրետ քննության և քննական առարկաների վրա, քանի որ այդ առակաները նրանք պարապում են, այդ նպատակով էլ ընտրված է 8-րդ դասարանը։ Բացի դրանից, Tims միջազգային ստուգատեսը անցկացվել է 4-8-րդ դասարաններում, այդ փաստը կողմնորոշիչ ընդունելով՝ ընտրել ենք 8-րդ դասարանը։ Սա հետազոտություն է ոչ միայն գիտելիքների, այլ ընդհանուր զարգացման ստուգում է, և նպատակն է՝ ստուգել ոչ միայն դպրոցում ստացած գիտելիքները, այլև երեխայի ընդհանուր զարգացման մակարդակը, որից հետո մենք վերլուծում ենք և պարզում, թե այդ գիտելիքը երեխան որտեղից ունի , որտեղից կարող է վերցնել կամ ստանալ։ Կարող է այդ գիտելիքը նա ստացել է ընտանիքից, հեռուստացույցից, հարևանից կամ իր ինքնակրթության հետևանքն է։ Հարցերը ըստ այդմ են կազմված, չենք շրջանցել նաև դպրոցական ծրագիրը։
Թեստերը կազմված են հետաքրքիր ոճով, այսինքն՝ չոր հարցեր չեն, երեխան պետք է կռահի՝ ինչ է պահանջվում, կռահելով կարողանա պատասխանել։ Ազգային ստուգատեսով վեր ենք հանում երեխայի ինքնակրթության աստիճանը։
Հ- Մեր պետությունում կրթությունը լիարժեք համարու՞մ եք։
Պ․- Որևէ պետության մեջ և որևէ ժամանակում կրթությունը լիարժեք չի կարող լինել, կամ մենք բավարարված լինենք այդ պահանջով։ Մենք միշտ ձգտում ենք կատարելագործվելուն և ավելի լավին հասնելու։
Հ․- Տարվա ընթացքում մշակու՞մ եք այնպիսի ծրագրեր, որոնք կկարողանաք իրագործել։ Մասնակցու՞մ եք դասագրքերի կազմման գործընթացին։
Պ-Մենք չենք մասնակցում ծրագրերի մշակմանը, բայց առաջնորդվում և կողմնորոշվում ենք մշակված ծրագրով։ Դասագրքերի կազմման գործընթացին մենք չենք մասնակցում, բայց, առաջնորդվելով դասագրքերի համապատասխան մշակված ծրագրերից, կազմում ենք թեստեր։
Հ․ - Ինչպիսի՞ն է Ձեր համագործակցությունը հանրակրթական դպրոցների հետ, ի՞նչ եք նախատեսում ապագայում։
Պ․- Մենք արդեն շուրջ 10 տարի անցկացնում ենք ազգային ստուգատեսներ թե՛ հայագիտական , թե՛ բնագիտական և թե օտար լեզուներից , ունենք ընթացիկ քննություններ, որոնք շատ են տարբերվում ազգային ստուգատեսներից։ Ազգային ստուգատեսը ազատ է, այնտեղ ստուգվում են աշակերտի կարողությունները և հմտությունները, տրամաբանությունը, իսկ քննություններում աշակերտը գնահատվում է։
Հ- Ի՞նչ եք մտածում հեռավար ուսուցման վերաբերյալ։
Պ- Իմ՝ անհատի կարծիքն է, որ հեռավար կրթությունը չի կարող ունենալ այն արդյունքը, ինչ առկա ուսուցումը։
Հ- Ի՞նչ կարծիք ունեք այսօրվա մեր սերնդի մասին։
Պ- Իմ անձնական կարծիքը այն է, որ մեր սերունդը աճում և զարգանում է, կան բացառիկ երեխաներ, բայց մենք միշտ ձգտում ենք ամենալավին, բայց միայն ասեմ, որ անապատային վիճակ չէ, այն կախված է մեզանից, եթե ցանկանանք այն ավելի կծաղկի։
Հ-Ձեր կարծիքով՝ կրթական համակարգում կա մի բան , որը փոփոխման ենթակա է։
Պ- Ես անհատական կմոտենամ այդ հարցին, պետք է փոխել թե՛ ծրագրերը և թե՛ ուսուցման մեթոդը։ Փոփոխությունը միշտ բերում է լավի, և կարող ենք համեմատականով որոշել և տարբերակել։
Հ- Ի՞նչ կմաղթեք մեր սերնդին։
Պ- Մեր սերնդին մաղթում եմ խաղաղություն, կայունություն, անվտանգություն, որպեսզի մեր ուժերը կենտրոնանան հայրենիքը ծաղկեցնելու և զարգացնելու վրա, որպեսզի այնքան հանգիստ լինենք և ապահով , որ միայն մտածենք գիտության և մշակույթի զարգացման գործընթացի մասին։
Շնորհակալություն ենք հայտնում տիկին Միրցա Հալաջյանին հարցազրույցի համար։