ընտրացանկը

ՆՐԱՆՔ ՔԱՅԼԵՑԻՆ ԴԵՊԻ ԼՈՒՅՍԸ ՈՒ ՄՆԱՑԻՆ ԼՈՒՅՍԻ ՄԵՋ....

img_1111 1
img_1111 1
img_1111 1

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի Մուրացանի անվան  միջնակարգ դպրոց» ՊՈԱկ-ում    բացվեցին դասարաններ՝ հերոսներ Կարենի և Վահագնի անուններով։ Միջոցառմանը ներկա գտնվողները մեծ հիացմունքով և հպարտությամբ  էին խոսում  հերոս տղաների  մասին։ Այդ օրը Կարենի ծննդյան օրն էր։  Տղաները կռվեցին և զոհվեցին հանուն իրենց  հայրենիքի, հանուն այն հայրենիքի, որը  հիմա մենք  ունենք։ Եվ պատգամեցին, որ մենք ապրենք, արարենք և հզորացնեք մեր հայրենիքը։ Մենք շատ կցանկանայինք, որ    Կարենը և Վահագնը  հիմա մեր կողքին լինեին, բայց նրանց հիշատակը հավերժ պահելու համար  պարտավոր ենք  պայքարել և ապրել այնպես, որ հետագայում  այլևս չկորցնենք նման հերոսների, դրա համար մեր պարտքն է , որ մեր հասարակությունը    ունենա   կրթվածության բարձր մակարդակ և  գիտելիքներ  բոլոր բնագավառներում,  որպեսզի  ունենանք լավ մասնագետներ, ու եթե հանկարծ նորից սկսվի․․․․․,  իրենց   փոխարեն կռվեն տեխնոլոգիապես զարգացած տեխնիկաները, որ ցանակացած պայքարում մարդկային զոհերը քիչ լինեն։