ընտրացանկը

ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԼԻՆԵԼ ԱՅՍՊԻՍԻՆ

pigeon-beautiful-best-hd-wallpaper-960x350
pigeon-beautiful-best-hd-wallpaper-960x350
pigeon-beautifu...

Բարև Ձեզ,  հարգելի՛ երեխաներ ու ծնողներ, այսօր կխոսենք մեր ապագայից  և կփորձենք ժամանակի առումով ցույց տալ մեր ցանկություններն  ու անելիքները։

 2070 թվականի մայիսն է ։ Հայաստանի Հանրապետության  նախագահ  պարոն  Անդրանիկ  Սարիբեկյանը հյուրընկալել է Գեղարքունիք  գյուղի միջնակարգ  դպրոցի  մարզային դպրոցական թերթի խմբագրությանը ։

Հարց- Պարոն  նախագա՛հ,  ինչպիսի՞  իրավիճակ  է  մեր տարածաշրջանում,  և ո՞րն է Հայաստանի դերը   այսօր։

Պատասխան- Ժամ առ ժամ տեղի են  ունենում  փոփոխություններ, դինամիկ զարգացող երկրները  պետք է ունենան համապատասխան ինստիտուտներ,  որոնք  կհետևեն բոլոր այդ փոփոխություններին:  Այսօր  Հայաստանը իր ուրույն տեղը ունի մեր տարածաշրջանում։ Մենք միակ երկիրն ենք , որ կապում է արևելքը արևմուտքի հետ։ 

Հ- Պարոն նախագա՛հ,  ինչու՞  ենք մենք միակը.  չէ  որ կան ուրիշ ճանապարհներ,  օրինակ՝ Ադրբեջանով,  Թուրքիայով։ 

Պ- Դուք ճիշտ եք, իրոք կան այդ ճանապարհները, բայց  2030 թվականի պատերազմից  հետո, որտեղ ներգրավված էին տարածաշրջանի համարյա բոլոր պետությունները, այդ պատերազմի ընթացքում  հայ գիտնականները ստեղծեցին մի ծրագիր,  որով մեր օպերատորները կարողացան կառավարել  թշնամու  ողջ  ռազմատեխնիկան, որը ինչ -որ կերպ պարունակում էր  արհեստական  ինտելեկտ:  Երբ  մեր զորքերը սկսեցին օգտագործել թշնամու տեխնիկան իրենց դեմ, կնքվեց հաշտության պայմանագիր, որով Հայաստանը մնում է այն միակ երկիրը, որը  կապ  կհանդիսանա  արևելքի և արևմուտքի միջև։

Հ- Պարոն նախագա՛հ,   ես հիշում եմ՝ իմ հայրը ինձ պատմել է, որ  պապս կռվել է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ 2020-2022 թվականներին ,  և այն ժամանակ մեր վիճակը շատ վատ էր։

Պ- Այո՛,  2020 թվականի պատերազմից հետո և 2021-2022 թվականների սահմանային մի քանի բախումներից հետո կարծես թե ավելի վատ լինել չէր կարող, բայց մի փոքր խումբ կամավորներ՝ Արամայիս Սարիբեկյանը   Վերին Գետաշենից, Արամ Սարգսյանը Գեղարքունիքից,Նվեր Հակոբյանը Սևանից, Պողոս Պերժյանը Կարմիրից  ու Համլետ Մխիթարյանը Վարդենիսից, կազմեցին մի պլան, որը իրագործվեց 3 տարվա ընթացքում, որից հետո Հայաստանը սկսեց վերելք ապրել մինչ օրս և հուսով ենք,որ դեռ երկար ժամանակ կպահպանվեն խաղաղությունն ու անվտանգությունը։

Հ-Դուք ասացիք Արամայիս Սարիբեկյան, ունե՞ք արյունակցական կապ։

Պ․- Այո՛, Արամայիս Սարիբեկյանը իմ հայրն է եղել։

Հ․-Մեզ հետաքրքրում է այն սպեղանին,  որի շնորհիվ մեր երկիրը   կարողացավ վերելք ապրել, ձեր հայրը ի՞նչ է ձեզ պատմել, որի մասին գրքերում չենք կարդացել, կարո՞ղ ենք իմանալ։

Պ․- Կարծում եմ՝ 50 տարին այն ժամանակն է, որ կարող է որոշ  փակագծեր բացել։ Երբ կայացավ ադրբեջանական հերթական դիվերսիան Վարդենիսի ուղղությամբ 2022 թվականին, մեր ազգաբնակչությունը  հասկացավ, որ մեր հույսը մենք ենք, ոչ մեկը չի գա մեր տեղը կռվելու. դա այն շրջադարձն էր, որ մեր 5 հերոսները կազմակերպեցին։

Ես, ցավոք, չեմ հիշում,թե ով էր այդ ժամանակ ԱԱԾ-ի ղեկավարը, իմ հայրը իր ընկերների հետ կարողացել է  բացատրել  իրողությունը, և ԱԱԾ-ում ստեղծվել է հատուկ ջոկատ հատուկ հանձնարարություններ կատարելու համար: Կարելի է ասել, որ նրանք ուղղակի կարողացան  հակահայկական տրամադրված  մի  քանի տասնյակ մարդկանց ուղղակի ֆիզիկապես ոչնչացնել: Դրանից  հետո բացվեցին ԱԱԾ-ի արխիվները, և սկսվեցին ձերբակալություններ՝  ռուսական և թուրքական լրտեսներից ազատվելով: Չի կարելի ասել, որ հետո ամեն ինչ հարթ է ընթացել, բայց անկասկած մենք դարձանք եվրոպական քաղաքակրթության մաս ոչ թե միայն թղթով, այլ մեր կյանքը բարելավելով։ Իհարկե, իմ հայրը և իր ընկերները ազատազրկվեցին մի քանի տարի, բայց, միևնույն է, նրանք մնացին հերոսներ։Նրանց շնորհիվ է, որ մենք ազատվեցինք  ներքին թշնամուց։ Այդ ջոկատը այսօր Հայաստանի շահերն է բարելավում աշխարհում՝ համագործակցելով մեր բարեկամ երկրների հակահետախուզական կառույցների հետ։

Հ-Պ. նախագա՛հ, 2020-ականներին Հայաստանը խորհրդարանական հանրապետություն էր, իսկ այսօր մենք  ունենք կիսանախագահական և կիսախորհրդարանական պետության կարիք։

Պ․- Այո՛,  այսօր մենք ավելի մոտ ենք նախագահական հանրապետության, բայց դա կարևոր չէ, գլխավորը մեր հայրենիքի առաջընթացն է։

Հ․- Ինչպիսի՞ հարաբերություններ ունեն Հայաստանը և Ռուսաստանը։

Պ․- Մենք բարեկամ երկրներ ենք, մեր   բարեկամական կապերը ընդլայնվում են թե՛ ռազմական և թե՛ արդյունաբերական բնագավառում։ Արդեն մի տարի է՝ Ռուսաստանի  նախագահ Մաքսիմ Սապոժնիկովի

Խնդրանքով  մեր կիբեր ջոկատները հսկում են Ռուսաստան- Չինաստան սահմանը. դա մեր միջազգային պարտքն է օգնել թույլերին։ Հայաստանում է թաքնվում ռուսական  դեմոկրատական կուսակցության նախագահ Սերգեյ Պետրովը, և մենք մեր դաշնակիցների հետ կօգտագործենք թե՛ քաղաքական  և թե՛ ռազմական հնարավորությունը այդ ճգնաժամից Ռուսաստանին դուրս բերելու համար, որը տևում է արդեն 50 տարի։

Պ․ նախագահ, ինչպիսի՞ն են հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

Պ․- Կարող եմ ասել՝ լավ։ 2030 թվականի պատերազմից հետո նրանք, տեսնելով մեր պոտենցիալը /կարողությունը/, համակերպվեցին և փոխեցին  իրենց արտաքին քաղաքականությունը։

Ադրբեջանն ու Իրանը մեզ ապահովում  են հումքով/գազով/, մենք ունենք  առևտրական մեծ կապեր, Թուրքիան ճանաչեց հայոց ցեղասպանությունը, բացեց սահմանները, և տարածաշրջանը սկսեց ապրել ավելի ապահով։                                                                                               

      Պ․ նախագահ, ի՞նչ կցանկանայիք ասել 2070 թվականի մեր մարզի շրջանավարտներին։

Պ․- Հարգելի՛ երեխաներ, դուք ազատասեր մարդկանց հետնորդներն եք, դա նշանակում  է՝ դուք ունեք պատասխանատվություն  ձեր, ձեր ծնողների , մեր հայրենիքի , աշխարհի հանդեպ, եղե՛ք այնպիսին , որ ձեզ հարգեն ձեր թշնամիները, և ձեզանով հպարտանան   բարեկամները։

                                                                                                                                                            ՀԱԿՈԲ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ