ընտրացանկը

ՎԵՐԱԴԱՐՁ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ

tigran mec
tigran mec
tigran mec

Երբ  ուսումնասիրում ենք մեր պատմությունը, հպարտանում ենք, որ Տիգրան  Մեծի թագավորության  ժամանակ մենք՝ հայերս, ունեցել են կայսրություն:

Մեզ թվում է, թե երբ որևէ հեռավոր անմարդաբնակ կղզում կամ սարի գագաթին ոտք ենք դնում, դա կարելի է գնահատել որպես նորություն աշխարհի պատմության մեջ: Եթե կան մարդիկ, որ այդպես են մտածում, նրանք չարաչար սխալվում են: Մոտավորոպես 2,5 միլիոն տարվա գոյության ընթացքում մարդը ամեն ինչ հետազոտել է, ամեն տեղ եղել է հազարավոր անգամներ, և մենք՝ որպես ժամանակակից  մարդ,  պետք է իմանանք, որ մեր մտածելակերպը և թե վարվելակերպը,  մի խոսքով, ինչ մեզ շրջապատում է, ուսումնասիրված է և քաջ հայտնի է մարդկությանը հազարավոր տարիներ ի վեր: Մենք ընթերցված  գիրք ենք: Եվ այդ գերակշռող   գրքերը մեզ չեն հասել պատերազմների և կրոնական հեղաշրջումների պատճառով: Այն ժողովուրդները, որոնք եղել են զարգացած և կարողացել են իրենց պատմական հիշողությունն ու առաքելությունը փոխանցել սերնդե-սերունդ, ունեցել են ավելի մեծ հնարավորություն  ժամանակակից աշխարհում իրենց զգալի  տեղը գրավելուն:

352553_900
352553_900
352553_900

Մենք պատմության դասընթացներից գիտենք, որ երբ իսպանացիները ու պորտուգալացիները զավթում էին Ամերիկան, նրանք տեղաբնակներին կարողանում  էին խաբել մի կտոր հայելի տալով՝ վերցնելով  ոսկի կամ այլ թանկարժեք իր:

Դա ուղիղ կապ ունի այն բանի  հետ, որ եթե պետությունը  փակ է, մարդը չի շփվում ուրիշ   պետության և մշակույթի հետ,  նա  դանդաղեցնում է իր զարգացումը և փորձի փոխանակումն ու  առաջընթացը:

Որպեսզի ավելի լավ հասկանաք, պատկերացրեք,թե դուք ձեր ծնողների հետ գնում  եք հանգստանալու, արդեն հասկանալի է, որ պետք է գնաք Վրաստան, քանի որ մոտիկ է և մատչելի։ Եթե  առաջին անգամ եք այցելում արտասահման, և ձեզ հիացնում են մաքուր փողոցները, երգիչները, կերակուրը, բարի մարդիկ, դուք ինչ- որ չափով դառնում եք այդ մշակույթի  կրողը  կամ փորձում եք այդ մշակույթը ինչ -որ չափով համադրել  ձեր ունեցած արժեքների հետ։  Դուք, վերցնելով ձեր հարևան պետությունից ինչ- որ դրական բան, դառնում  եք  ավելի մրցունակ ձեր մյուս հասակակիցների հետ համեմատած:

Դե հիմա պատկերացրեք, թե դուք  հնարավորություն ունեք տարբեր նպատակներով  այցելել  Հարավային Ամերիկա և տեսնել՝  ինչպիսի քաղաք է Մաչու Պիկչուն,  մեծ Իգուասու  կամ Անխել ջրվեժը:  Երբ դու նպատակ կունենաս շարադրություն գրելու բնության  գեղեցկության մասին  կամ էլ ինչ անել, որպեսզի փոխես քո շրջապատը,  դու, համեմատած մնացածի հետ, ունես հստակ պատկերացում բնության գեղեցկության, ժողովուրդների, աշխարհայացքի և այլ շատ բաների շուրջ:

Վերջերս  զրուցում էի մի շվեյցարացի զբոսաշրջիկի  հետ, և երբ  խոսեցինք Հայաստանի և նրա անելիքների մասին , նա՝ որպես կողքից նայող մարդ, շատ ճիշտ նկատեց, որ եթե մենք այդքան աշխատասեր լինենք,  ինչպես մեզ ներկայացնում ենք, աշխատելով մեր հողի վրա մեր երկիրը կդարձնենք Շվեյցարիա:

Իսկ եթե հայ գիտնականը հնարավորություն ունենա առնչվել  Գերմանիայի գիտնականների ակադեմիայի հետ, իր դիմումի համաձայն չի ստանա աշխատավարձ, քանի որ այն ինչով  զբաղվում  է Հայաստանի գիտնականների ակադեմիան, գիտության հետ կապ չունի։  Կառույցները պետք է  միշտ կապված լինեն աշխարհի զարգացած երկրների հետ, որպեսզի զարգանան  հասարակությունը,  բժշկությունը, կրթական համակարգը, դատական համակարգը, բանակը։ 

Հարգելի՛ դպրոցականներ, դուք մեր կյանքի լույսն եք, ձգտեք դեպի առաջընթաց, դեպի Եվրոպա, մի՛ վախեցեք ազատվել դոգմաներից, փոխե՛ք ձեզ, փոխե՛ք ձեր շրջապատը, կյանքը, եղե՛ք միշտ պատրաստ թշնամուն հակահարված տալուն, ունեցե՛ք արժանապատվություն։ Մենք ունենք այնպիսի բարեկամ պետություններ, ինչպիսիք են Ամերիկան, Ֆրանսիան, Ճապոնիան, Հնդկաստանը, Պարսկաստանը, Չինաստանը, Արաբական երկրները․ ուսումնասիրե՛ք նրանց մշակույթը, վերցրե՛ք միայն լավը, եղե՛ք առաջադեմ։ Վերադառնալով Տիգրան Մեծին՝ շատ քչերը գիտեն, որ նա իր գրաված երկրներից Հայաստան է տեղափոխել աշխատասեր, բանիմաց ցեղախմբեր՝ այդպիսով նոր կյանք տալով տարբեր մշակույթներից առաջացած նոր գաղափարների։

                                                                                                                                                          ՆԱՐԵԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ