ընտրացանկը

ԻՆՉՈՒ՞ ԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ՀԱՎԱՏԱԼ` ԻՄԱՆԱԼՈՎ, ՈՐ ՄԵԶ ԽԱԲՈՒՄ ԵՆ

img_20200622_233927_964
img_20200622_233927_964
img_20200622_23...

«Կեղծիք»  հասկացությունը մարդու ընկալմամբ բացասական իմաստ ունի։ Մարդիկ, շատ անգամ վախենալով  խաբվելուց, չեն հավատում ոչ մի ասածի ու լսածի։ Որպեսզի հասկանանք  «կեղծիքի» իմաստը, քննարկենք  երկու հարց․ առաջին- «ինչո՞ւ է մարդը խաբում» և երկրորդ- «ինչո՞ւ ենք մենք շարունակում հավատալ ու խաբվել»։

Առաջին հարցին ավելի մանրամասն մենք կանդրադառնանք հաջորդ  նյութերում, բայց մի քանի խոսքով կարելի է ասել, որ խաբելով կարող են ստանալ օգուտ  /նյութական կամ  զգացմունքային /։  Կեղծիք է այն, որ ձեզ չի բավականացնում փողը, քանի որ քիչ եք ստանում, չնայած դուք կրում եք թանկարժեք հեռախոս ու  տարվել եք խաղատանը։ Ձեր մերձավորները գիտեն այդ մասին, բայց շարունակում են ձեզ հավատալ ու օգնել , իսկ դուք նորից ու նորից եք խաբում ու ավելին եք ուզում։ Մենք կարող ենք շարունակել խաբել, քանի որ վախենում ենք արձագանքից և չգիտենք ինչ անել այդ դեպքում։ Անցյալի իրադարձությունները նույնպես ունեն կապ, և իհարկե, այդ կեղծիքը նրա համար է, որ զգաս քո պատկանելիությունը, այսինքն՝ մենք խուսափում ենք  միանալ կամ պատկանել ինչ- որ մեկին, խմբին, չլինել մերժված։

Օրինակ՝ երեք ընկերներ որոշել են գնալ լեռներ տուրիստական շրջագայության։   Նրանցից , ով պատասխանատու էր և ավելի լավ գիտեր աշխարհագրությունը և տեղանքը, ասաց,  որ իրենք պետք է մինչև մութը  ընկնելը   հասնեն բնակավայր,  քանի որ ամպոտ օր է, և գիշերը շատ մութ  է լինելու։  Երկրորդ ընկերը, ով ֆոտոնկարիչ էր, ով մտածել էր նկարել արևամուտը լեռներում,  չէր ուզում լսել  ընկերոջ ասածը և ընտրում է հարմար դիրք  լուսանկարելու համար։ Մյուսը  նկարչի լավագույն  ընկերն էր, ով  չցանկացավ հակառակվել  ընկերոջը, որպեսզի չվատացնի հարաբերությունները ընկերոջ հետ և գնաց նրա հետևից։ Մի քանի ժամ հետո երբ նրանք վերադարձան, արդեն մութը ընկել էր, և  ստիպված էին  կծկված և դողալով մնալ լեռներում, մինչև լույսը կբացվեր։ Այս դեպքերին կարելի է նայել երեք կողմից, բայց քանի որ թեման «խաբելն է»,  կկենտրոնանանք ֆոտոնկարիչ ընկերների վրա։ Նա հետո ասաց, որ չի լսել՝ ինչ է ասել ընկերը, նա ստել է, որ չհակադրվի ընկերոջը։ Հարցը նրանում  է, որ նա խաբեց , որ չի լսել, քանի որ վախեցավ, եթե  չգնար, կհակառակվեր ընկերոջը։

 Խորը մտածելու դեպքում կհասկանանք, որ եթե ընկերը որոշեր  չգնալ, իր հոտ ոչինչ չէր կատարվի, նկարիչը կզգար, որ պատասխանատվություն է կրում և չէր գնա։

Մենք պետք է հասկանանք, որ ամեն ինչ կապ ունի շահի հետ։ Մենք սովոր ենք շահը հասկանալ այն, ինչ կարող ենք տեսնել կամ շոշափել, բայց շահավետ կարող են լինել նաև հարաբերությունները։

Հասկանալով , որ մեզ խաբում են, մենք շարունակում ենք հավատալ, իսկ երբ չենք ուզում հավատալ դրան, ուղղակի բացառում ենք ճշմարտության գոյությունը։ Այդպես կարող  է լինել մեծ հավատի դեպքում տվյալ մարդու նկատմամբ։

Օրինակ՝ արտագնա աշխատանքից եկած տղամարդը միշտ հեռախոսով  հաղորդագրություններ է գրում,  առանձնանում է հեռախոսով խոսելու  ժամանակ՝ ասելով, թե իբր գործի մասին է խոսում։ Կինը գիտի, թե մարդու արարքը ինչ է նշանակում, բայց համակերպվում է,  ՝   ուղղորդվում է  կեղծիքով, քանի որ  վախենում է ամուսնուց բաժանվելուց, քանի որ ինքը կարող է մնալ անորոշության մեջ՝  մենակ և առանց   ֆինանսի։

Դուք պետք է գիտակցեք, որ երբ մենք  մեզ  հետ նեղ շահի գործարքի ենք գնում, կարող ենք կործանել մեր երեխաների ու թոռների  հեռանկարի սկիզբը։ Եղե՛ք արդար ինքներդ ձեր նկատմամբ, օգտագործեք բոլոր հնարավորությունները՝ ճանաչելու ինքներդ ձեզ և ձեր շրջապատը։

                                                                                                                                                   ՄԱՆՈՒՇԱԿ ԹՈՎՄԱՍՅԱՆ