ընտրացանկը

ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԳՆԴԱԿԻ ԱՂՋԻԿԸ

img_4896
img_4896
img_4896


Մի աղջիկ կար , ով ապրում էր Չինաստանում։ Նա ծագումով Յունան նահանգից էր։ Նա շատ խելացի ու անուշիկ աղջիկ էր ։ Ապրում և մեծանում էր աղքատ ընտանիքում ։
Մի անգամ ընտանիքով ինչ -որ տեղ գնալիս նրանք ավտովթարի են ենթարկվում ։ Այդ ժամանակ նա ընդամենը չորս տարեկան է լինում ։ Աղջիկը , իհարկե , ողջ է մնում , բայց զրկվում է երկու ոտքերից ։ Այդքանից հետո նույնիսկ նա իր մեջ ուժ է գտնում և շարունակում ապրել ։

Մենք հաճախ ենք լսում այս խոսքերը՝ մի՛ հանձնվիր , բայց դա երբեմն կարող է պարզապես խոսք լինել ։ Աղջկա անունը Ցյան Հոնգյան էր ։ Նա իր ուժեղ կամքով կարողացել է ոգեշնչել հաշմանդամություն ունեցող շատ մարդկանց ։ Արդեն ասացի , որ նրանք շատ աղքատ էին, դրա համար էլ ընտանիքը նրան չի կարողանում ապահովել պրոթեզներով ։ Ինչ -որ տեղ գնալու համար նրան ծնողները տանում էին գրկած՝ ձեռքերի վրա։ Նա հաճախում էր դպրոց ։ Այն ճանապարհը , որը աղջիկը պետք է անցներ յոթ րոպեում, անցնում էր մեկ ժամում ։ Ծնողները չէին կարողանում նրան ապահովել պրոթեզներով , սակայն նրա պապիկը գտնում է  Ցյանին օգնելու հնարը ։ Նա իր հարազատներից խնդրում է բասկետբոլի գնդակ ։ Այն , ինչ ասելու եմ հիմա , իսկապես կցնցի ձեզ ։ Պապիկն այնքան տարված էր թոռանն օգնելու մտքով , որ այդպիսի բան էր մտածել ։ Նա բասկետբոլի գնդակը կտրել էր , թոռանը դրել էր գնդակի մեջ և նրան շարժվելու համար տվել էր շինարարական գործիքներ ։ Աղջիկն ասում էր , որ իր ընկերները դասերից հետո վազում էին բակ և ցատկոտում ։ Աղջիկը շատ էր նախանձում նրանց ։ Նա հինգ տարվա մեջ մաշեցնում է ութ գնդակ ։ Սակայն կային բարի մարդիկ ։ 2007 թվականին մամուլի ուշադրության շնորհիվ աղջկան հրավիրում են Պեկին, որտեղ նա ստանում է պրոթեզներ ։ Տասնմեկ տարեկանում նա իմանում է , որ չի կարող ուսումը շարունակել իր հասակակիցների հետ ։ Սակայն գտնում է ելքը և միանում լողի ակումբին ։ Ցյանին հաճախ լրագրողներն անվանել են բասկետբոլի գնդակի աղջիկ ։ Աղջկան թվում էր , որ ինքը լողալու ընթացքում կարող է խեղդվել , բայց ոչ ,  գնալով ավելի էր հմտանում։ Նա ամեն օր լողում էր տասը  կիլոմետր։    Նրա մեջ լողալու ընթացքում միշտ էլ վախ կար , բայց նա շարունակում էր մարզվել ու լողալ , քանի որ ցանկանում էր մասնակցել պարալիմպիկ  խաղերին ։ Դրա համար նա պատրաստ էր օրվա մեջ լողալ նույնիսկ չորս ժամ ։
2013 թվականին , երբ Ցյանը տասնութ տարեկան էր , ստանում է մեծահասակի գիպսեր։ Շատ շուտով մասնակցում է մրցումների ու խաղերի և հաճախ դառնում հաղթող ։ 2010 թվականին աղջկան հրավիրում են Ռիո դե Ժանեյրոյի պարալիմպիկ խաղերին ։ Նա մասնակցում է այդ խաղերին , որտեղ չի հաղթում, բայց մտնում է հաղթողների առաջին տասնյակի մեջ ։ 2020 թվականին նա նորից մասնակցում է խաղերի , որոնք տեղի են ունեցել Տոկիոյում ։ Նա այժմ 21 տարեկան է ։ Եվ ես վստահ եմ, որ նրան շատ շուտով ոչ միայն կանվանեն բասկետբոլի գնդակի աղջիկ, այլ նաև նա կդառնա  աշխարհի բազմակի չեմպիոն ։

 Նաթելա  Սաֆարյան