ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ
Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի «1+1» մարզային դպրոցական թերթի խմբագրությունը կազմակերպել էր մոնիթորինգ «Կրթություն և համերաշխություն» արհմիության աշխատակիցների հետ, որին մասնակցում էին ուսուցիչներ, մանկապարտեզի աշխատակիցներ, ուսանողներ, աշակերտներ և համայնքի բնակիչներ:
Մոնիթորինգը նվիրված էր աշխատանքային իրավունք թեմային՝ աշխատանքային հարաբերություններ, աշխատանքային պայմանագրեր, իրավական կարգավորում, աշխատանքային կողմեր:
«Կրթություն և համերաշխություն» արհմիության աշխատակիցները մանրամասն ներկայացրին, թե աշխատանքը ինչպիսի կարևոր դեր է խաղում հասարակության և մարդու կյանքում: Աշխատանքի իրականացումը կարևոր նշանակություն ունի մարդու արժանապատվության և ինքնահարգանքի ապահովման համար: Աշխատանքային իրավունքի հիմնական աղբյուրն աշխատանքային օրենսգիրքն է, որը կարգավորում է աշխատանքային հարաբերությունները՝ աշխատանքային պայմանագիրը, աշխատաժամանակը և հանգստի ժամանակը, աշխատանքի վճարումը, աշխատանքային կարգապահությունը, վեճերի լուծման կարգը:
Իրենց հետաքրքրող հարցերին ներկաները ստացան սպառիչ պատասխաններ: