ընտրացանկը

ԻՄ ԳՅՈՒՂԸ

img_4895
img_4895
img_4895

Իմ գյուղը գեղեցիկ և յուրահատուկ է իր բնությամբ, խորհրդանշական մատուռներով, խաչքարերով, սառնորակ ջրով և հատկապես բնակիչներով։ Իմ գյուղը գտնվում է ծայրամասում, բայց իր յուրահատկությամբ չի զիջում  ոչ մի գյուղի։ Իմ գյուղը շատ քչերին է հայտնի, այն մի փոքրիկ անկյուն է, որտեղ ես ապրում եմ 16 տարի։Երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը, ականատես էի լինում, որ մարդիկ կորցնում են իրենց գյուղը՝ ծննդավայրը, և իմ գիտակցության մեջ հայտնվում էր այն մտավախությունը, որ ես կարող եմ կորցնել ծննդավայրս։ Եվ ես գնահատեցի ամեն  ծառն ու թուփը, քարն ու ջուրը, քանի որ գիտակցում էի, որ եթե կորցնեմ իմ գյուղը, դրա հետ մեկտեղ կկորցնեմ մանկությանս օրերը, ներկան և ապագան։ Ես սիրում եմ իմ գյուղը՝ իր հոգսերով և խնդիրներով հանդերձ։

Գեղեցիկ է իմ գյուղը տարվա բոլոր եղանակներին․ գեղեցիկ է ձմռանը, երբ այն բարուրվում է սպիտակ ձյունով, գեղեցիկ է հատկապես գիշերը, երբ փողոցում վառվում են լույսերը և լուսավորում խորը քնի մեջ մտած գյուղը՝ իմ Գեղարքունիքը: Իսկ առավոտյան գյուղի առօրյան լցվում  է դպրոց ու մանկապարտեզ իջնող երեխաների զիլ ձայնով։ Գյուղում կյանքն էլ ավելի աշխուժացավ, երբ վերջապես բացվեց նորակառույց մանապարտեզը։

 2021թվականի գարունը մի նոր թարմությամբ, նոր գույներով եկավ` անսահման ժպիտ, խինդ ու բերկրանք պարգևելով Գեղարքունիք համայնքի փոքրիկներին։ Այո՛,երեխաները, անկախ իրավիճակից, պետք է ուշադրության կենտրոնում լինեն, իրենց լիարժեք և պաշտպանված զգան, ձևավորվեն որպես անհատներ`վաղվա  լուսավոր ապագան կերտելու համար։Մանկապարտեզը երեխաների կյանքում դառնում է այն առաջին լուսավոր ու հեքիաթային աշխարհը, որտեղից սկսվում է նրա զարգացումը։