ընտրացանկը

ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱՊՐԵՆՔ ԱՆԿԱԽ ԵՎ ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

            

hrchakagir
hrchakagir
hrchakagir
                                               

Մեր պարտությունը արցախյան վերջին  պատերազմու

    ցույց տվեց, որ անկախությունը մեր ժողովրդի գերագույն   արժեքն է։

   Հայրենիքի փրկությանը մասնակցում էին ոչ միայն պայմանագրային ծառայողները, այլ նաև կամավորներից կազմված խմբերը։ Նրանք պաշտպանում էին  Վահան գյուղում տեղակայված դիրքը  և  Քառվաճառի դիրքերը։

Նրանց մեջ էր նաև Կարինյան Սպարտակը: Թեկուզ առողջականը չէր ներում, բայց նա առաջիններից էր, ով հենց առաջին օրը կամավորագրվեց և մեկնեց դիրքեր։ Կարինյանները մեծ հարգանք են վայելում իրենց գյուղում՝ Գետիկում /Ճամբարաի տարածաշրջան/: Նրանք զբաղվում են անասնապահությամբ, չնայած  որ Սպարտակը ավարտել է բուհի հոգեբանության բաժինը և  կատակով ասում է, որ հոգեբանորեն է մոտենում իր գործին ։ Նրա պատերազմ մեկնելուց հետո ընտանիքի հոգսն ընկնում է տան անդամների վրա ։

Մայրը ՝  տիկին Անժելան և հարսը՝ Ազգանուշը, առանց վարանելու և հաշվի չառնելով դժվարությունները, սկսում  են վարել իրենց տնտեսությունը, ինչպես անում էր որդին ։ Քանի որ բերքահավաքի ժամանակ էր , նրանք մեծ դժվարությամբ,  բայց պատվով կարողանում են հաղթահարել թե՛ հոգեբանական և թե՛ ֆիզիկական ընկճվածությունը։ Նրանք զբաղվում էին ոչ միայն կենցաղային հարցերով, այլև կարողանում էին իրենց  ստեղծածը ուղարկել տղաներին, ովքեր պաշտպանում էին մեր սահմանները։ Նրանք, մեկը մյուսից թաքուն արտասվելով, բայց միևնույն  ժամանակ միմյանց խրախուսելով,  պայքարում էին , որպեսզի  թիկունքում ևս խաղաղություն տիրեր։ Տիկին Անժելան ժպտալով ասում էր, որ  իրենց փոքրիկ խանութում, որը դարձել էր հավաքատեղի, կազմակերպում էին և դիրքեր ուղարկում  թե՛ սնունդ, թե՛ հագուստ ։ Տիկին Ազգանուշը հպարտությամբ էր խոսում և չէր տրտնջում, որ նույնիսկ տղամարդու գործ է կատարել ։

- Ես սիրում եմ իմ հայրենիքը և պատրաստ եմ ցանկացած գործունեության, միայն թե  ապրենք խաղաղ  և զարգացած երկրում։ Օտար երկրում մենք անելիք չունենք, մենք պարտավոր ենք ապրելու և արարելու մեր հայրենի հողում։ Դրա համար մենք պետք է աշխատենք ,  լավ կրթական համակարգ ստեղծենք, կարողանանք մեր ինքնուրույնությունը պահել ։ Չեմ ափսոսում, որ թիկունք թիկունքի պայքարել եմ ամուսնուս հետ, քանի որ դա իմ պարտքն է, միգուցե դա նույնպես նրան թև ու թիկունք էր տալիս: Պայքարի միջոցով կարող ենք պաշտպանել մեր անկախ հայրենիքի ազատությունը։ Ես շնորհավորում եմ մեր ժողովրդին Հայաստանի Հանրապետության անկախության 30 ամյակի առթիվ։

                                                                                                                      1+1 մարզային դպրոցական թերթի խմբագրություն