ընտրացանկը

ԳՆԱ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ԴԺՎԱՐ Է

 -Դու պետք է սովորես ճաշ եփել, շոր լվանալ և պատրաստվել ամուսնանալու,  մարտական արվեստը կնոջ բանը չէ։                                                                    Տղաների համար ոչ մի արգելք չկար, իսկ ես աղջիկ եմ։ Մեր գյուղում կանայք շատ  էին աշխատում՝ առավոտից մինչև ուշ երեկո։ Աղջիկները պետք է սովորեն,  թե ինչպես ճիշտ  կազմակերպեն տնային տնտեսությունը, լինեն լավ կին, ունենան շատ տղա երեխաներ․ այսպիսին էր  50- ականների կորեական ընտանիքի առօրյան, որը ունի 5000 տարվա ավանդույթ։

Շատ խնդրեցի հորեղբայրներիս, բայց  ոչինչ  չսովորեցրին, սական ես նրանց չէի լսում  և  անընդհատ պնդում էի, վերջապես հորեղբայրներցս մեկը դիմեց խորամանկ քայլի։

Նա ծիծաղելով  բոլորին  ասաց, որ կսովորեցնի, մեկ է, մի քանի օրից կփոշմանի։

Ես  մարզվում էի ամեն առավոտ, այոˊ,  շատ դժվար  էր, ես հագնում էի տաբատ, որ մյուս երեխաները չտեսնեն իմ ոտքերի կապտուկները, բայց ես չհանձնվեցի, և ավելի շատ նրանք զարմացան , երբ  ես կարողացա հաղթահարել դժվարությունները և ունեցա արդյունք։  Իմ ընտանիքը և հարևաննները  ինձ վրա  հոգեբանորեն ճնշում էին գործադրում, երբեմն ընտանիքիս կողմից ենթարկվում էի նաև ֆիզիկական բռնության՝  ծեծում և փակում էին սենյակում , որ չգնամ մարզումների։ Մայրս և տատս լացում էին և աղոթում․ «Աստվաˊծ, ինչու՞ դու մեզ այսպիսի անպիտան աղջիկ տվեցիր»։

Մի օր մայրս այնքան զայրացավ , որ վերցրեց մկրատը և կտրեց իմ մազերը այն բանի համար, որ ես ամոթ զգամ տանից դուրս գալիս և չգնամ մարզումների։ Ես մի պահ զայրացա , բայց հետո սկսեցի մտածել, որ մազերս ուշ թե շուտ կաճեն, բայց ոչ մեկը չի կարող  ինձ զրկել իմ սիրած զբաղմունքով զբաղվելուց։ Կարող եմ ասել, որ իմ  ընտանիքը ինձ ավելի  հաստատակամ դարձրեց, և ես  չէի նահանջելու։

Հաճախ երբ ես պատմում  եմ այս մասին, մարդիկ ինձ հարցնում են, թե չեմ նեղանում իմ ընտանիքից, որ ինձ հետ այդպես են վարվել։ Ոˊչ,  չեմ նեղանում, միշտ մտածել եմ , որ մայրս  այդ ժամանակ արել է այն ամենը, ինչը որ ճիշտ է համարել, որը ինձ համար լավ կլիներ։ Մտածում եմ այն մասին , որ կլինեն ժամանակներ, երբ քեզ կուզենան ճնշել, որ դու չկատարես քո կամքը, բայց միշտ պայքարիր, և դու կհասնես քո նպատակին։

 Ինձ թվում էր, թե բոլորը համակերպվել են իրողության հետ, բայց մի օր  նկատեցի, որ պապս փողոցում  ցերեկով խոսում է մի օտար կնոջ հետ․ դա  մեր հասարակության մեջ անթույլատրելի է։ Ես հասկացա, որ դա այն կինն է,  ով ընտրում է փեսացուներ աղջիկների համար։

Երբ պապս այդ կնոջ հետ եկավ տուն, մայրս ինձ ասաց, որ ես պետք է հյուրասիրեմ  նրան։ Ես որոշեցի , որ պետք է դիտավորյալ թեյը նրա վրա լցնեմ․ ստացվեց, նա այնպես բղավեց և ասաց,  որ ես չարիք եմ, և ոչ մեկը չի ցանկանա ինձ հետ ամուսնանալ։ Ծնողներս չգիտեին՝ ինչպես վարվել ինձ հետ։ Որոշ ժամանակ անց պապս մեր տուն հրավիրեց բուդդայական մի վանականի։ Ես լավ հասկանում էի , որ ինձ ուզում են ուղարկել  բուդդաների վանական համալիր։

Վանականը ինձ հարցրեց, թե իրոք ես չեմ ուզում ամուսնանալ։

-Ոˊչ, տեˊր, չեմ ուզում։

-Բայց կանայք պետք է ամուսնանան, ունենան տղա երեխաներ և երջանիկ ապրեն իրեց ամուսինների հետ։

-Ոչ, ես դա չեմ երազում , ես ուրիշ երազանք ունեմ։

- Ինչո՞վ ես ուզում զբաղվել, երբ մեծանաս։

- Ես ուզում եմ դառնալ ուսուցիչ և ծառայել մարդկանց։

-Ուսուցի՞չ,- զարմացած հարցրեց վանականը,- իսկ ի՞նչ   կկարողանաս սովորեցնել։

-Ես ուզում եմ մարդկանց սովորեցնել մարտարվեստ։

-Մարտարվե՞ստ։

-Այո,՛ տեր, ես կլինեմ առաջին  կինը, ով կսովորեցնի մարտարվեստ։

Նա  ուրիշների նման չծիծաղեց ինձ վրա, այլ ժպտաց և ասաց․               

     -Նայի՛ր իմ աչքերին։         

  Բայց մենք իրավունք չունեինք  նայել տղամարդկանց, առավել ևս վանականի աչքերին, և ես մտածեցի, թե նա խելքը թռցրել է, կամ ինչ -որ բայն այն չէ։ Նա  ձեռքով բարձրացրեց իմ գլուխը և նայեց իմ աչքերի մեջ։  Որոշ ժամանակ  անց նա որոշեց , որ ինքը կօգնի և կսովորեցնի աղջկան։ Ես չէի հավատում իմ տեսածին և լսածին․ առաջին անգամ ինձ լսեցին և համաձայնեցին իմ կարծիքի հետ։ Այդ անակնկալը իմ մեջ շատ բան փոխեց։  Ինձ թվում էր, թե ելք չկա, և ամեն ինչ քեզ հակառակ է, բայց համոզվեցի,որ չի կարելի հանձնվել, պետք է պահպանես քո երազանքը։                         

Ես հասկացա ևս մի ճշմարտություն, որ օգնում է դժվար ժամանակներում․ «Կարիք չկա, որ դա դուր գա բոլորին»․․․

/Շարունակությունը  հաջորդ համարում/

Հեղինակ ՝Թեն Յուն Կիմ

Թարգմանված է << Գնա՛ այն ճանապարհը, որը որ դժվար է>> գրքից։