ընտրացանկը

ՄՈՐ ՁԵՌՔԵՐԸ

 

dianna toroyan
dianna toroyan
dianna toroyan

 Աշխարհում ամենաթանկը ծնողն է։Մայրիկն էլ ունի իր տեղը,հայրիկն էլ։Ես կուզենայի,որ ոչ մի երեխա թույլ չտար իր ծնողին՝ արտասվել կամ իր պատճառով գլուխը կախել։Կուզեի ,որ բոլոր ծնողները իմ մայրիկի նման լինեին, որովհետև մենք ինչքան էլ ծանր վիճակում լինենք,նա փորձում է ամեն ինչ անել մեզ համար,ամեն ինչ հասցնել, որ ոչ ոքից հետ չմնանք։

Ես միշտ կարծել եմ, թե ամենալավ բանը հարուստ լինելն է։Սակայն երբ մեծացա,հասկացա, որ ամենալավ բանը ոչ թե հարուստ լինելն ու ամեն բան ունենալն է, այլ՝ կողքին  ծնող ունենալը, ծնողին սիրելն է ու հարգելը։Ամենալավ ,ամենաանգին բանը մոր ձեռքերն են՝ երբեմն չխնամված,թեկուզ կոշտացած ու հոգնած,բայց քնքուշ ու բարի ձեռքերը։Մոր ձեռքերն են մեզ պահում,շոյում,դժվար պահին ամուր գրկում և մոռացնել տալիս տխրությունը։

Թորոսյան Դիաննա

5-րդ դասարան, Արտանիշի  միջնակարգ դպրոց