ընտրացանկը

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ

img_5516
img_5516
img_5516

Գավառի Մ․Բունիաթյանի անվան N8 միջնակարգ դպրոցի չորրորդ դասարանում  փետրվարի 25-ին  տեղի ունեցավ   հայ մեծանուն վբանաստեղծ Հովհաննես Թումանյանին նվիրված հուշ-ցերեկույթ։ Այնտեղ թեւածում էր Թումանյանի իմաստուն  ոգին և իրական կյանքից կտրում մեզ։ Չորրորդ դասարանում  արևի  ոսկեթել  շողերին էին խառնվել աշակերտների ծով աչքերի փայլն ու հպարտությունը։Նրանք ապրեցին, արտասանեցին, ներկայացրեցին և կյանքի կոչեցին․․․

Նրանց երգի ելևէջներով, պարի շարժումներով ,թևավոր խոսքերի իմաստալից մտքերով կտրեցին մեր հայացքը հողից և բարձրացրին վեր՝  դեպի երկինք, դեպի անհուն հավերժություն․․․

Հանդիսատեսին այդ խոսքերը մտքով տարան դեպի Լոռվա չքնաղ բնությունը ,որտեղից էլ լսելի դարձրին Թումանյանի երգերը, որի միջոցով փոխանցվեցին նրա շունչն ու  ոգին։ Երգի հնչյունները,  օդի հետ միախառնվելով, շոյեցին մեր սրտերը,  տարան մանկություն,  հասանք  Թիֆլիս, կինտոների հետ պար բռնեցինք,Գիքորին մեծ մարդ դարձած քաղաքից  գյուղ բերեցինք, ազգայինը վեր դասեցինք, ծաղիկներին շունչ տվեցինք ու նրանց բույրից մենք արբեցինք։

Հորովելն էլ  մենք  երգեցինք, ու  նորից մենք թումանյանական թևեր առած,խոսքեր կերտած,երգեր երգած , շունչն ու հոգին մեր մեջ պահած դեպի երկինք կսավառնենք , Թումանյանին էլ ավելի կմեծարենք, նրա թողածն էլ ավելի թանկ ու անգին մենք կպահենք․․․

Գավառի թիվ 8 միջնակարգ  դպրոց