ընտրացանկը

ԵՐԻՑՈՒԿ

 

tiruhi
tiruhi
tiruhi

Երիցուկը ծաղիկ է, որը  հասարակ է, բայց բավականին յուրահատուկ։ Իսկ դու գիտե՞ս, որ այդ հասարակ ծաղիկը  կարող է մարդկանց սրտերը լցնել  ուրախությամբ։ Հասարակ... ա՜խ այդ հասարակը, մի՞թե չէր լինի չգործածել այդ բառը։Նկարը, որտեղ կա երիցուկ, դարձնում է այն նուրբ և էսթետիկ։ Այդ յուրօրինակ ծաղիկը այնքան է գրավել ինձ, որ ես կցանկանայի ամբողջ աշխարհը զարդարել երիցուկով։ Զարդարել երկինքը, որ ամեն անձրևի հետ երիցուկի թերթեր թափվեին երկնքից, կուզեի ամեն բացվող արևի շողերի փոխարեն երիցուկներ լինեին,  մարդկանց սրտերն էլ լինեին երիցուկի պես նուրբ և քնքուշ։ Բայց այդ վարդերը, որոնք իրենց վրա սեւեռում են մարդկանց համակրանքը, շատ դեպքերում խանգարում են՝ զգալու երիցուկի նրբությունը... Ա՜խ այդ վարդերը։ 

Տիրուհի Խաչատրյան, Գեղարքունիքի միջնակարգ դպրոց