ընտրացանկը

ԼՍԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Հաջողակ հարաբերությունը սկսվում է այն բանից, որ մարդիկ կարողանում են իրար լսել։ Կարողանալ  լսել՝  չի նշանակում ուղղակի չխոսել։ Ընտանեկան պրոբլեմները ծագում են հիմնականում նրանից, որ ամուսինները չեն կարողանում իրար լսել։ Ցանկացած հանգամանքում պետք է  կարողանալ լսել, այն կօգնի՝ հասկանալու դիմացինի մտքերը, զգացմունքները ու  ասածները։

Մարդը, որպես կանոն, չի գիտակցում իր խնդիրները, որի պատճառով կարող է զրկվել ընկերներից, աշխատանիքից և գործընկերներից։ Իրոք, մարդկանց մեծամասնությունը ավելի շատ խոսում է, քան լսում։ Ցավոք, մեզ դպրոցում երբեք չեն բացատրել՝ ինչքան կարևոր է լսել և հասկանալ դիմացինին։

Ամերիկայի մի մեծ ձեռնարկություն որոշեց աշխատակիցներին սովորեցնել լսել  դասընթացի, որից հետո նրանք խոստովանեցին, որ դասընթացը  օգնեց իրենց՝ ոչ միայն հասնել հաջողության աշխատանքում, այլ նաև ընտանեկան հարաբերություններում։ Ծնողները ասում են, որ երեխաները իրենց հեշտ չեն լսում, իսկ երեխաներին  ծնողները չեն կարողանում  հասկանալ։ Լսելու ունակությունը բարձրացնում է մարդու ինքնասիրությունը։

Որպեսզի կարողանան լսել ծնողներին, ուսուցիչներին, ընկերներին, գոյություն ունեն մի շարք գիտական մեթոդներ, բայց ամեն պարզունակը, որը պարտադիր պետք է իմանա  յուրաքանչյուր դպրոցական․

Եթե ձեզ հետ խոսում է ձեր ծնողը, և դուք լավ գիտեք, թե ինչի մասին է խոսում,  լսեք այնքան, ինչքան հնարավոր է, բայց երբ զգում եք, որ անհնար է լսել, քանի որ այդ արդեն մի քանի անգամ  ասվել է, մտովի հաշվեք մինչև 20-ը և ցածր ձայնով ասեք, թե կարող եմ գնալ դաս սովորելու կամ ինչ- որ կարևոր գործ անելու։ Կզգաք, որ  60-70 տոկոսով   կլիցքաթափեք մթնոլորտը։

Դուք պետք է հարգանքով վերաբերվեք ձեր ուսուցիչներին, քանի որ դուք լավ տեսնում եք, թե  ինչ ջանք են թափում ձեր ծնողները ընտանիքում լավը ստեղծելու համար,  որտեղ  երկու կամ երեք երեխա կա, իսկ պատկերացրեք 20-30 երեխան և մեկ ուսուցիչ, դա շատ դժվար աշխատանք է, որպեսզի կազմակերպի դասարանում լավ մթնոլորտ։

Փորձեք խոսել միմյանց հետ և հաշվեք մինչև 20-ը , եթե նկատում եք, որ նա իր խոսքը չի ավարտել և միտք շարունակվում է, հնարավորություն տվեք խոսակցին՝  ավարտելու իր մտքերը, և դուք կունենաք լավ հարաբերություններ տանը, դպրոցում և առօրյայում։

Մանուշակ Թովմասյան

Հոգեբան-խորհրդատու