ընտրացանկը

ՄԵԿ ՕՐ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ

 

elen
elen
elen

Ես Էլենն եմ, հետաքրքրասեր մի աղջիկ, ով դեռ մանկուց ունեցել է բազմապիսի երազանքներ, որոնցից  մեկն էր՝ կյանքի գոնե մեկ օրը անցկացնել Հնդկաստանում։ Իմ երազանքը իրականացնելու համար ես նախապես ծանոթացա Հնդկաստանի աշխարհագրական և քաղաքական դիրքին, պատմությանը և մշակույթին։

 Եվ մի օր հետաքրքրությունից դրդված՝  ես որոշեցի գրի առնել այն ամենը, ինչը որ կանեմ Հնդկաստան մեկնելուն պես։ Իմ ճանապարհորդությունը, ցավոք, շատ կարճ է տևելու` ընդամենը 1օր։ Իմ օրը շատ պայծառ ու արևոտ  սկսվեց։ Սկզբում ես գնացի Դելի` Հնդկաստանի մայրաքաղաք, քանի որ շատ եմ կարդացել մայրաքաղաքի ճարտարապետական հուշարձանների, առեղծվածային ավանդույթների, հյուրընկալ ընտանիքների և համեղ ճաշատեսակների մասին։

   Տեղավորվելով հյուրանոցում` ես համտեսեցի հնդիկ ժողովրդի կողմից շատ սիրված ապուր և պատրաստվեցի այցելել երկրի տեսարժան վայրեր` հիանալու Հնդկաստանի աննկարագրելի գեղեցկությամբ։ Հնդկաստանը կոչվում է ամենավառ գույների և ամենավառ համեմունքների երկիր։ Դեռ վաղ տարիքում ծանոթանալով Հնդկաստանի պատմությանը` ես օրեցօր նոր բացահայտումներ էի կատարում Հնդկաստանի մասին։

 Իսկ գիտե՞ք, որ Հնդկաստանի տարածքում կա մի հետաքրքիր ճարտարապետական հուշարձան` սպիտակ մարմարե պալատ, որը դամբարան֊մզկիթ է։ Շենքի քառակուսի ճակատը պարունակում է կիսաշրջանաձև խորշեր։ Դրա պատճառով կառուցվածքը, որպես ամբողջություն, բավականին կոկիկ տեսք ունի` չնայած իր ողջ զանգվածայնությանը։ Ամենազարմանալին այն է, որ պալատը կարողանում է գույնը փոխել։ Անձրևոտ եղանակին թվում է կիսաթափանցիկ, առավոտյան` վարդագույն, իսկ երեկոյան` ոսկեգույն։ Ներսում պատերը զարդարված են ներկված սալիկներով, ամենուր կիսաթանկարժեք  և թանկարժեք քարեր են։

   Արդեն երեկո էր, ես ուղևորվեցի  նորից Դելի։ Երկար շրջելով քաղաքում`  հասկացա, որ Դելին երեկոյան ավելի գեղեցիկ է բազմազան լույսերի ներքո։ Այստեղ ես այցելեցի նաև աշխարհի ամենաբարձր մինարեթը` Քաթուբ Մինարը, Մոնղոլիայի դամբարանը` Համայունի դամբարանը, բազմաթիվ զարմանալի տաճարներ, ինչպես նաև թանգարաններ` Ազգային թանգարան, Գանդի Սմիրտիի թանգարան, Ինդիրա Գանդիի թանգարան, արհեստների թանգարան։ Այսպես թե այնպես, բայց երկրով մեկ  ճանապարհորդությունների մեծ մասը սկսվում է այստեղից, ուստի օգտակար և նույնիսկ անհրաժեշտ է իմանալ մայրաքաղաքի հարստությունների ու գեղեցկությունների մասին։

   Եվ այսպես, ավարտվում է իմ 24 ժամը, և ես նորից պետք է վերադառնամ հայրենիք։ Վերադառնալուն պես  ես պատմեցի այն ամենը, ինչ որ տեղի է ունեցել ինձ հետ, թե ուր եմ գնացել ու ինչ եմ տեսել։ Իմ ունեցած տպավորություններով ու կարիքներով կկիսվեմ ընկերներիս ու հարազատներիս հետ։

  Եվ չնայած իմ տպավորություններին ու կարծիքներին՝ ես միշտ հետևում եմ մեր հայ մեծերի՝ այսպես ասած կարգախոսին` <<Այս կյանքում որ երկրում էլ լինես, որ քաղաքում, որ վայրում էլ լինես, քեզ կզգաս այնքան օտար, որքան հարազատ քո իսկ հայրենիքում>>։

Ավագյան Էլեն

Սևանի N 4 հիմնական դպրոցի

8֊րդ ա դասարանի աշակերտուհի