ընտրացանկը

Հրատարակումներ

ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՝ ՈՐՈՆՔ ԱՊԱԳԱՅԻ ՀԻՄՔՆ ԵՆ


Հարգելի՛ աշակերտներ, ինչու չէ, և ծնողներ, ես կփորձեմ շարադրել իմ կարծիքը դաստիարակության, ուսուցման, աշակերտ -ուսուցիչ և ծնող - ուսուցիչ հարաբերությունների վերաբերյալ։ Երբ ընտանիքում ծնվում է երեխա, մեծ ուրախություն է յուրաքանչյուր մարդու համար, բայց ոչ բոլոր ծնողներն են պատկերացնում, որ երեխայի ծնունդով մեզ վրա ինչ-ինչ պատասխանատվություն է դրվում բնության կողմից։ Փորձենք համեմատել, որ հասկանալի լինի․ եթե փոս ես փորում, որ ծառ տնկես, պտուղ ստանաս, որով պետք է սնվի մարդը , և եթե չջրես այդ ծառը, ապա այդ փոսում փուշ ու տատասկ կբուսնի։ Իհարկե, մեր մեծերը, երբ ասում էին՝ երեխային հատուկ չեն դաստիարակում, նա ինչ տեսնում է ընտանիքում, այն էլ սովորում է, իրոք այդպես է։ Եթե պրոեկցիա անենք 21- դարը, կստանանք, որ ինտերնետ տեղեկատվության 80-90%-ն է աղբ , վարկանիշի հետևից վա

զող կիսագրագետ բլոգերների՝ 90-95 տոկոսը։ Վերադառնանք մեր մայրերին , իրոք, նրանք օջախի պահապաններն են, բայց այսօր պետք են մայրեր, որ մտածեն ոչ միայն սերնդի ֆիզիկական պահպանության մասին, այլ նաև գյուղին, շրջանին և աշխարհին պիտանի մարդ կերտելու մասին։ Չենք խոսում ուսուցիչների, դասախոսների, պաշտոնյաների մասին․ նրանք մեր ընտանիքի անդամներն են։
Ուսուցիչ- աշակերտ հարաբերությունների մասին։
Ես զարմացա, երբ իմացա, որ ծնողները բողոքում են, երբ ուսուցիչները պարտադրում են երեխաներին ինչ- որ հանրային գործ անել։ Հնարավոր է , որ իմ ուղեղը քարացել է, և ես մնացել եմ 20-րդ դարում , բայց մի բան, որ երեխան մինչև 18 տարեկան դառնալը անչափահաս է և հիմնական ուղերձները ստանում է մեծերից, հիմնականում ծնողներից, ովքեր այսօր, առավել քան երբևէ, պետք է լինեն կատարյալ։ Բայց այսօր ունենք հեռախոսները ականջներին կպցրած մայրեր, թափառող երեխաներ, գյուղում ապրող, բայց կով ու ոչխար չունեցող գյուղացիներ և ամեն ինչից դժգոհող տատիկներ ու պապիկներ։ Ինձ թվում է, որ մենք մոռացել ենք, թե ինչի շնորհիվ է, որ, չունենալով պետականություն հարյուրավոր տարիներ, մեր ժողովուրդը իր աշխատասիրության շնորհիվ գոյատևեց։ Ամեն ինչի հիմքը աշխատասիրությունն է: Չլինելով աշխատասեր՝ մենք էվոլուցիայի հետ վերադառնում ենք դեպի կենդանական աշխարհ։
Ծնող - ուսուցիչ հարաբերությունը պետք է լինի անհատական և հիմնականում՝ դպրոցի հոգեբանի մասնակցությամբ ձևավորված։ Եվ մենք՝ ծնողներս, պետք է հասկանանք,որ մեր երեխաները ինչպիսին էլ լինեն, միևնույն է, մեր երեխաներն են, ամենավատագույն դեպքում ամոթից էլ մեզ կթաղեն, իսկ պետության համար ոչ պրոֆեսիոնալ ինժեները, կաշառք վերցնող դատախազը, անկարգապահ ոստիկանը դժբախտություն են և ժամանակի ընթացքում պետականության կորստին նպաստող։ Իսկ երբ մենք ասում ենք ուսուցիչ , նկատի ունենք մի մարդու, որն ունի հոգևոր արժեքներ և ամեն ինչ անում է, որպեսզի դաստիարակի պետականամետ և աշխատասեր մարդկանց։ Հարգելի՛ երեխաներ և ծնողներ , հուսանք, որ մեր ուսուցիչները այդպիսին են, և եկեք չխառնվենք նրանց գործին և թողնենք,որ իրենք զբաղվեն իրենց գործով։ Տանը մենք շատ ժամանակ ունենք մեր տեսակետը առաջարկելու, միգուցե մի 10 տարի հետո կկատարվեն փոփոխություններ մեր պահպանողական, ամեն ինչ իմացող, բայց ոչ մի բան մինչև վերջ չտանող հասարակությունում։

Հակոբ Սարիբեկյան
Վերին ԳԵտաշեն