Հրատարակումներ
Ո՞վ ես դու ԿԱՐԱՆՏԻՆ: հումորային
2020 թվականը հաստատ պատմության մեջ կմնա և մարդկանց հիշողություններում։
Անցած մի քանի ամիսների ընթացքում կյանքը փոխվել է 180 աստիճանով: Խանութ գնալը դարձել է զվարճանք,առանց դիմակ մարդ տեսնելը՝ փախուստի առիթ։
Ամեն մեկս մի կենսակերպ է ընտրել։ Ինչպիսի՞ն ես դու այս «դաժան» ժամանակներում։
🔴Պլանավորող
Նա, ում համար ամեն րոպեն հաշվարկված է։ Է՛լ լեզուներ է պարապում, է՛լ մեդիտացիա է հասցնում անել։ Ռումբ պատրաստելն ու աշխարհը փրկելը ևս նրա ծրագրերում է ։
🔴Գիրք «կրծող»
Րոպեում 10 թերթ կարդալ ՝ հեչ բան է, նա արդեն հասցրել է 10 հատ գիրք խորհուրդ տալ, 20-ի մասին էլ կարծիք գրել։
🔴Բլոգեր
Անհայտ պայմաններում դարձել է օպտիմիստ բլոգեր և ամբողջ օրը ինստագրամի ու ֆեյսբուքի սթորիներում հաշվում է կարանտինի օրերը և հորդորում չտխրել։ Իսկ տիկ-տոկի շնորհիվ դարձել է պարի վարպետ։
🔴Օրինապահ
Պարետի ցանկացած որոշում խախտողին տալիս է կոշտ արձագանք, հորդորում է կրել դիմակ, մնալ տանը և իր նյարդերին չազդել։
🔴Դեպրեսիվ
Ուղղակի ծածկոցի տակ է մտել ու հնարավորինս շատ սերիալներ ու ֆիլմեր է դիտում։
🔴Սաղ սուտա
Ի՞նչ կարանտին, վաղը գնում եմ խորոված ուտելու։
🔴Խելացի
Նա արդեն գնել է 200կգ շաքարավազ, 150կգ հնդկաձավար,132 տուփ զուգարանի թուղթ և շատ հանգիստ է։
🔴 "Ընդդիմադիր"
Դժգոհ է ցանկացած որոշումից։ Ցանկացած պարագայում դեմ է պարետի և իշխանության որոշմանը։ Նա շարունակում է գիշեր- ցերեկ բողոքել և իր "ճիշտը" պնդել։
🔴Սպորտսմեն
Առավոտյան վազք, կեսօրին ֆիտնես,երեկոյան յոգա, շատ ջուր ու պրոտեինային կոկտեյլ։
🔴 Շեֆ խոհարար
Նոր օր-նոր բաղադրատոմս։ Նա ներբեռնել է բոլոր հնարավոր բաղադրատոմսերի հավելվածները և հիմա գիտի և՛ սուշի պատրաստել, և՛ խաշ դնել։
Աշխեն Հակոբյան