ընտրացանկը

Հրատարակումներ

ԻՄ ՀՈԳՈՒ ՎՐՁԻՆԸ

img_1976
img_1976
img_1976


Մի օր վրձիններս վերջնականապես հրաժարական կտան ու կմեռնեն, ավելի ստույգ՝ կխեղդվեն ներկաջրի մեջ, լոկ այն պատճառով, որ մատներս բանտարկվեցին բռունցքներիս մեջ ու հրաժարվեցին վրձնել քո պատկերը... Ես հիմա գրում եմ մեկի մասին, ում այդպես էլ չգտա, չգտա, որովհետև չփնտրեցի... Այլ շտապեցի նկարել նրան հասարակ կաթնաոսկեգույն թղթի վրա իմ դեղնաարևագույն վրձնով․․․,և չասեք, թե չկա նման գույն... Կա, և դա ես եմ հորինել, այն ինչ ես եմ հորինում, արվեստ է, իսկ արվեստը գուցե ոչ ցամաքի վրա, բայց իմ անմարդաբնակ աշխարհում կա հավերժ։
Եվ այդ թվացյալ գաղափարապաշտությունից դուրս վերադառնալով ռեալ իրականություն՝ կասեմ, որ յուրաքանչյուր նկար ունի ոգեշնչման իր աղբյուրը, վերջինս ինձ համար ամենաիդեալական ու կատարելության հասնող դիմագծերով, աստվածային էակն էր։
Բայց երբ քո ստեղծագործական աշխարհից անհետանում է թվացյալ իդեալը, այլևս արվեստանոցիդ դռները ոչ ոքի չեն հյուրընկալում։
Ամեն ոք իր կյանքի նկարիչն է։
Եվ մենք նկարում ենք մեր կյանքը մեր իսկ ձեռքով և մեր ցանկացած կարողությամբ օժտված վրձնով։
Եվ նկարում ենք այնքան, մինչև վերջանում է մեր երևակայությունը հոգնում ենք և հենց այդ ժամանակ են սկսում վրձիններն այլևս չնկարել...
Ահա թե ինչու հրաժարական տվեցին վրձիններս։


Լուսինե Առաքելյան