ընտրացանկը

Հրատարակումներ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԱՏԵՍՏԱՏՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ ՄԱՐԶԻ ԵՐԵՔ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

medalakirner
medalakirner
medalakirner

 

 

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետարանում գերազանցության ատեստատներ հանձնեց Գեղարքունիքի, Կարճաղբյուրի և Սարուխանի թիվ 1 դպրոցների շրջանավարտներ Լուսինե Գրիգորյանին, Ռաֆիկ Ղազարյանին և Արեգա Հովհաննիսյանին։Գերազանցության ատեստատների հանձնման արարողությանը մասնակցեցին մեդալակիրների ծնողները, ուսուցիչները և դպրոցների տնօրենները։ Եվ քանի որ Ռաֆիկ Ղազարյանը այս պահին գտնվում է զինվորոկան ծառայության մեջ, գերազամցության ատեստատը մարրզպետը շնորհեց նրա ծնողներին՝ Մանվել Ղազարյանին և Լյուդմիլա Ուիխանյանին ։
- Նախ ուզում եմ ջերմորեն շնորհավորել մեր մեդալակիրներին, նրանց ուսուցիչներին ու ծնողներին, քանի որ այս հաջողությունն արդյունք է ձեր համատեղ ու քրտնաջան աշխատանքի։ Ձեզ խրախուսելով հանդերձ՝ ցանկանում ենք միաժամանակ ոգևորել մեր աշակերտներին, որպեսզի նրանք էլ ձգտեն գալ ձեր ճանապարհով։ Համոզված եմ, որ գերազանց սովորելու ձեր ձգտումները դուք կպահապանեք նաև բարձրագույն կրթություն ստանալու ընթացքում ու ձեր գիտելիքները կծառայեցնեք մեր հայրենիքի ծաղկմանը ու զարգացմանը։ Ես կարծում եմ, որ մեր երկրում տարիներ շարունակ կուտակված բազմաբնույթ հիմնախնդիրներն ավելի շատ արդյունք են այն բացթողումների, որոնք կրթական համակարգում թույլ են տրվել նախորդ տարիների ընթացքում։ Ու որպեսզի ավելի շատ ազատվենք այդ հիմնախնդիրներից, պետք է ձգտել շտկել այդ բացթողումները՝ նորից ուշադրություն սևեռելով կրթական համակարգի մակարդակի բարձրացմանը։ Միաժամանակ ծնորհավորում ու բարի, անվտանգ ծառայություն եմ մաղթում մեդալակիր, արդեն Հայոց բանակի համազգեստը կրող Ռաֆիկ Ղազարյանին, -ասաց մարզպետ Գնել Սանոսյանը։
- Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ այս տարի Գեղարքունիքի մարզից միասնական քննություններին մասանկցել են 740 դիմորդ, որոնցից անցողիկ շեմը հաղթահարել են 727-ը։
- 2019-2020 թվականին Գեղարքունիքի միջնակարգ դպրոցն ավարտեցին 15 աշակերտ։ Չնայած, որ ուստարվա երկրոռդ կիսամյակում ուսումնական գործընթացը մասամբ իրականացվեց հեռավար, այնուամենայնիվ, աշակերտները լավ նախապատրաստվեցին, և նրանցից 8-ը ընդունվեցին բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Շնորհավորում ենք նրանց, մաղթում հաջողություն կյանքում և ուսման մեջ։
- Համոզված եմ, որ նրանք են կերտելու մեր ապագան, դառնալով արժանապատիվ քաղաքացիներ։