ընտրացանկը

Հրատարակումներ

ԻՆՉՈՒ՞ ԵՔ ԼՌՈՒՄ․․․

 

4
4
4
   
52
52
52

 

Անձրև է մաղում այս ցուրտ օրերին,

Հոգուս թախիծը անձրևի նման

Կուտակվում, դանդաղ այտիս է  թափվում․․․

Անքնությունս  ինչպե՞ս ընդհատեմ,

Ինչպե՞ս մոռանամ ու կարողանամ

Զոհվող զինվորի դեմքը չհիշել,

Նրա սգավոր մոր ողբը չզգալ

Ու չհեկեկալ նրա հետ մեկտեղ,

Գոնե երազում իր կողքին լինել․․․․։

Ախ, ինչպե՞ս  լռել ու չբղավել,

Սուգն ու կսկիծը լռությամբ տանել,

Լռելը ՝ որպես արվեստ ընդունել․․․

Օ՜, դու աշխարհի դաժան հզորներ,

Դուք էլ եք լռում․․․․

Երբ մի ՍՈՒՐԲ ազգ է ձեր աչքի առաջ

Հանուն իր հողի ու դավանանքի

Անխնա ջնջվում․․․

Ինչու՞ եք լռում։

Ժանետա  Հակոբյան

Կանադա

 

Նարի հեղինակ Աննա Գևորգյան