ընտրացանկը

Հրատարակումներ

Նրանք զոհվեցին հանուն հայրենիքի

 

z6
z6
z6

2020 թվականի սեպտեմբերի 27֊ի հայ ֊ադրբեջանաթուրքական պատերազմի մասնակցությանը անմասն չմնացին Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքի որդիները, ովքեր   հայրենիքին  իրենց պարտքը կատարելիս անմահացան՝ իրենց   երազանքները  կիսատ թողնելով։

Գևորգ Մարզպետի Գալոյանն ապրում էր հոր,մոր,տատի,քրոջ ու եղբոր հետ։ Մանկուց երազել էր  կրել զինվորականի համազգեստը, սպասում էր դպրոցը ավարտելուն․ միշտ շտապում էր․․․

Շտապում էր րոպե առաջ հասնել դպրոց,մասնակցել վերջին զանգի փորձերին, չէր սիրում ուշանալ ցանկացած հանդիպումից,ամենուր կար,ամենուր նկատելի էր դառնում, լցնում էր օրն իր ներկայությամբ ու իր հումորներով։ Խնդրում է  դասղեկին, որ վերջին զանգի վերջին խոսքը իրենը  լինի,  և եղավ․․․

Գնաց ու  դարձավ Ծովազարդի անմահ հերոս։

 

z23
z23
z23

Շահեն Աշոտիկի Ղարիբյանը   անմահացավ՝ իր երազանքները թողնելով Շուշիի ճանապարհին։ Ռազմաճակատ մեկնելիս նրա մտքում իր ընտանիքն էր,իր գյուղը,պատերազմի արհավիրքով անցած իր ժողովուրդը։Ծովազարդի հայորդին ևս նվիրեց իր կյանքը հայրենիքին, նվիրեց ու  լքեց  բոլոր հարազատներին,ընկերներին ու համագյուղացիներին՝ վստահ լինելով,որ մի օր կկատարվի իր երազանքը՝ կհպարտանա Արցախի ազատագրման լուրը զգալով։ Հայրենիքը վեր դասեց ամենից, բայց հայրենիքը չխնայեց նրա կյանքը։

 

z15
z15
z15

 Ծովազարդի հողը իր գիրկն առավ նաև ծնունդով արցախցի հերոս  Էրիկ Գնելի Ավանեսյանին /ծնված 27․12․2000 թվականին /։ Էրիկը 2006-2018թթ․հաճախել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Շոշի Սարգիս Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոց։ 2018 թվականին  ընդունվել է Շուշիի Տեխնոլոգիական համալսարան։  2019 թվականի հունվարի 21-ին զորակոչվել է Արցախի Հանրապետության ՊԲ։  Էրիկը պայքարել է մինչև արյան վերջին կաթիլը ու զոհվել  2020 թվականի նոյեմբերի 10-ին։

Էրիկն ու իր հայրը Արցախյան գոյամարտի ժամանակ պայքարել են նույն դիրքերից։Հայրը՝  Գնելը՝ վիրավորվելով  շրջվել է  ու ասել որդուն․  «Էրի՛կ,ես վիրարվոր եմ,զգույշ մնա»։

Շուռ գալով տեսել է, որ որդին արդեն զոհվել է։

Բանիմաց, խելացի ու հայրենասեր հայորդին զոհվել է հանուն հայրենիքի,հանուն թիկունքի ու հանուն խաղաղության։Երբևիցե չմտածելով նահանջի մասին՝զինվորն առաջ է գնացել ու չի խնայել անգամ կյանքը։

Գլուխ ենք խոնարհում բոլոր այն մայրերի առջև, որոնց զավակները անմահացան հանուն  մեզ։

 

1+1 թերթի խմբագրություն

Ծովազարդի միջնակարգ դպրոց