ընտրացանկը

Հրատարակումներ

Ծնունդդ շնորհավոր, հայ զինվոր

 

 

21
21
21

Օրերս Սերգեյ Աբրահամյանը դարձավ 19 տարեկան: Սերգեյը սովորում է ԳՊՀ-ի ԲՖ-ի համակարգչային ճարտարագիտություն բաժնում: Մեկ կիսամյակ սովորելուց հետո զորակոչվել է բանակ: Ծառայում է Մարտակերտի 5-րդ պաշտպանական  գումարտակում:

Պատմում է մայրը.

֊Պատերազմից 2 օր առաջ էր իջել դիրքերից․ հերթական հերթափոխն էր: Սեպտեմբերի 27-ի առավոտյան զանգեց տուն ու սովորականի պես խոսեց, անջատեց: Հետո իմացա, որ Արցախում լայնամասշտաբ հարձակում է սկսել Ադրբեջանը, ու նա  նորից դիրքերում է:

10 օր հետո միայն իմացա, որ զորամասը պայթեցրել են պատերազմի  առաջին օրը,  իսկ տղաս եղել է  զորամասի ներսում: Մինչև հիմա չգիտեմ, թե ինչ հրաշքով է փրկվել, ու այդ ամենը դեռ սկիզբն էր դժոխքի: 44 օր ռազմական ավիացիայի, ԱԹՍ-ների ու չգիտեմ, թե էլ ինչ գերժամանակակից ռազմատեխնիկայի հարվածների տակ կռվեցին ու դիմակայեցին: Այդ 44 օրվա ընթացքում, լինելով առաջնագծում, առանց հերթափոխի, ոչ մի անգամ չեմ հիշում մի օր, որ տրտնջար: Ամեն անգամ ասել է․ «Ամեն ինչ նորմալա, ամեն ինչ լավա»: Խոսելու ընթացքում այնպիսի պայթունների ձայներ էի լսում, որ միայն ֆիլմերում էի լսել, ու ամեն անգամ շտապ անջատում էր հեռախոսը: Իսկ հաջորդ զանգին հավատացնում էր, որ երևի ռացիայի ձայնն եմ լսել, կամ երևի ականջներիս են ձայն տվել: Հեռախոսը անջատելուց հետո տագնապը մեջս էր մտնում մինչև հաջորդ հեռախոսազանգ: Ամեն հեռախոսազանգից ցնցվում էի, վախենում, իսկ այն օրը, երբ չէր զանգում, շունչս պահած կարդում էի զոհվածների   անունները:

 Թող  որ բոլոր զինվորները անփորձանք վերադառնան տուն,  և թող որ ոչ մի մայր չսգա իր որդու կորուստը։