ընտրացանկը

Հրատարակումներ

ՆՐԱՆՔ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԵՐԴՄԱՆԸ

sevani bk
sevani bk
sevani bk

   Արդեն մի քանի ամիս է, ինչ հանրապետությունում բժիշկները  գիշեր ու  ցերեկ  առանց  հանգստանալու  պայքարում են՝  համավարակի  և  պատերազմի  ժամանակ  վիրավորված  մարդկանց   փրկելու համար։ Այդ  աշխատանքին  անմասն  չի  մնում  Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի  հիվանդանոցի  կորոնավիրուսի բաժանմունքը,  որը  ղեկավարում  է  Գևորգ  Ստեփանյանը։  Մենք  միշտ  բժշկին դիմում  ենք,  երբ  արդեն  շատ  ուշ  է,  դա  մեր  սովորությունն է,  որը  բացասական  դեր  է  խաղում  այսօրվա  համաճարակի  պայմաններում,  քանի  որ  այն  հաշված  ժամերի  ընթացքում  կարող  է  ախտահարել  մարդու  օրգանները,  և  մարդը մեծ  հավանականությամբ կարող է հրաժեշտ  տալ  կյանքին։ Գևորգ  Ստեփանյանը  և բաժանմունքի   անձնակազմը  փորձում  են  անհնարինը  դարձնել  հնարավոր։

Դու  կարող  ես  լինել   մասնագետ  քո  բնագավառում,  դա  գովելի  է,  բայց  երբ  դու  և՛  կազմակերպիչ  ես,  և՛  լավ  մասնագետ,  ուրեմն ավելի կմեծանան հիվանդի  առողջանալու հնարավորությունները ։

Մեր  մարզի  հիվանդ  բնակիչներին  տրվել  է  բուժվելու լավ  հնարավորություն,   քանի  որ  մենք  ունենք  կազմակերպված,  մասնագիտացված  և  աշխատանքային  փորձով  հարուստ  կոլեկտիվ՝  բժիշկներից մինչև մաքրուհիներ։

Հարգելի՛  ծնողներ  և  ուսուցիչներ,   տվեք  հնարավորություն  ձեր  երեխաներին,  որ  իրենք  իրենց  գտնեն  կյանքում,  մի՛  նյութականացրեք  ամեն ինչ,  միշտ  իմացեք՝  նախ  մենք  պետք  է արժանին տանք  աշխարհին,  հետո  նոր  մեր  արժանիքների  դիմաց  ստանանք։

Հարգելի՛  երեխաներօրինակ վերցրեք Գևորգ Ստեփանյանից և իր կոլեկտիվից, փորձեք  բարձրանալ կյանքի  և առողջության քաղաքակրթության  վերջին  սանդուղքը, իսկ Սևանի կորոնավիրուսային բաժանմունքի կոլեկտիվը գիշեր ու ցերեկ փրկում է կյանքեր, այդ թվում և իմը։ 

«1+1» դպրոցական թերթի գլխավոր խմբագիր

Մարտին Թովմասյան