ընտրացանկը

Հրատարակումներ

Ի՞ՆՉՈՒ ԵՆՔ ՄԵՆՔ ԱՅԴՔԱՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԽՈՍՔԻՆ, ԻՍԿ ԵԹԵ ԱՅՆ ՕՏԱՐՆ Է ԱՍՈՒՄ, ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ ԵՌԱԿԻ

 

Պատկերացրեք՝ մենք բրինձ ենք կամ ձավար։  Մեզ չեն հարցնում, թե  մեզանից ինչ են պատրաստելու, կամ էլ  մենք այնքան անգրագետ ենք, որ չենք ուզում հավատալ, թե ինչ կարող են մեզանից  պատրաստել։ Մեզ  լվանում են և լցնում ջրի մեջ, մեզ եռացնում են՝ ամանի մեջ լցնելով կարտոֆիլ , կաղամբ , գազար  և հազար ու մի տարբեր համեմունքներ։ Մեկ է, մենք դեռ չգիտենք, թե ինչ են մեզանից  պատրաստում․ երբ մենք և մեր նմանները եփվում  են, ավելացվում է սոխեռած, և մենք դառնում ենք  համով ապուր։   Երբ մոտենում է ճաշի ժամանակը, սեղանի մոտ  հավաքվում են մեր բարեկամները և թշնամիները՝ մեզանից անկախ։

Մատուցողը շերեփով խառնում  է ապուրը  և ամեն մեկին իր հայեցողությամբ լցնում նրանց  ափսեն,  մեկին  շատ բրինձ է պետք, մյուսին՝ շատ կարտոֆիլ, իսկ մյուսին՝  շատ գազար։ Մենք, գտնվելով ափսեների մեջ, նոր ենք հասկանում , թե ում բաժինն ենք և ինչի հասանք, սկսում ենք ճչալ , բայց, ցավոք, սեղանակիցները զբաղված են իրենց գործով, նրանք այդ ճիչը համարում են որպես շնորհակալության նշան , որ մենք արժանացել ենք պատվի։  Իսկ այդ թանձր շերտով բրինձը, որը նստած է կաթսայի հատակին,  ունակ չէ  լսելու այդ ճիչը, քանի որ ապահով նստած է կաթսայի հատակին և հուսով է , որ լավ մարդու բաժին կդառնա։ Ճաշի ամանի միջի թերմացքը  լցնելով  մնացած մասսայի վրա՝ լցնում են ամանի մեջ և տալիս անտուն շներին։ Շները մեծ գոհունակությամբ  ուտում են մնացորդները  և լպստում  կեղտոտ ամանները՝  մտովի սպասելով մյուս անգամվան։ Մենք,  տեսնելով  շնիկի  հրճվանքը, ոգևորվում  ենք․ վերջապես  ինչ-որ մեկին  պետք եկանք ի սրտե։ Եվ  կենտրոնացնում  ենք մեր ունեցած գիտական  և մտավոր հնարավորությունները, սկսում ենք ստեղծել տարբեր գույնի  բրինձներ, քանդակում ենք  բրնձի  հատիկների  վրա, որ ավելի  շատ  դուր  գանք  շներին։ Անցնում  են  հարյուրամյակները, բայց այդպես էլ  հավատացել  ենք  սուտ ու  քաղցր  խոսքին  և  զոհաբերվել  անսանձ արարածների  համար։  Հարգելի՛  ուսուցիչներ և  ծնողներ,  աշխարհը  շատ  է  փոխվել,  պետք  չէ  երեխաներին  դարձնել  այնպիսին,  ինչպիսին  դուք  եք,  պետք  է  որ  նրանք  սովորեն և առաջ շարժվեն աշխարհի  առաջադեմ  կրթական համակարգով

 / Սկանդինավյան  երկրների, Անգլիայի, Գերմանիայի, ֆրանսիայի, Իսրայելի օրինակներով/։

Դրա  համար  շատ  մեծ  ջանք  ու  խելք  էլ  ունենալ  պետք  չէ, ուղղակի  վերցնել  ու  կրկնել  այն,  ինչը  աշխարհը ծրագրված տանում է առաջ, բայց  չգիտես  ինչու,  մենք  ձգտում  ենք  ստրկության․  միգուցե  մեր  պատմությունն է  սխալ,  հեքիաթներն  են  վատը,  փիլիսոփայությունն է տկար կամ  մտավորականներն  են  նյութապաշտ։ Հուսանք՝  իշխանությունները  կանեն  ճիշտ  հետևություններ,  և  22-րդ  դարը  կդիմավորենք  որպես ազատ,  անկախ,  հզոր  հայրենիք  ունեցող  մարդիկ։  

Հակոբ Սարիբեկյան

Վերին Գետաշեն