ընտրացանկը

ԱՊՐԻԼ 2021 N 4

NUMBER IN PDF

ՈՒԶՈՒՄ ԵՍ ԽԱՂԱՂՈՒԹՈՒՆ,  ՊԱՏՐԱՍՏՎԻ՛Ր ՊԱՏԵՐԱԶՄԻ

 

 

4567
4567
4567
Վահագն Գևորգյան Գրայիկի- ծնվել է Սևանի տարածաշրջանի Ծովագյուղ գյուղում  2002 թվականի փետրվարի 9-ին։ Դժվար մանկությունը նրան չի խանգարել, որպեսզի  Մարդ  մեծանա։ Մանկական խաղերը անտեսելով՝ միշտ օգնել  է ծնողներին, որ իրենք նույնպես կարողանան ապրել քարաշեն տան մեջ։

Շատ աշխույժ էր, ոչ մի բանից չէր վախենում, թվում էր, թե չի հոգնում.  նրա էներգիան անսպառ էր։

-Մեր տան խաղաղությունն էր,-ասում է եղբայրը։

Հանդուրժող, մեծերի խոսքը հարգող  մարդկային արժեհամակարգով օժտված երիտասարդ էր։ Շատ էր սիրում ծնողներին. մեծ հպարտությամբ էր խոսում հոր մասին, նախատում էր նրանց, ովքեր կծաղրեին որևէ աշխատանք: <<Ես հպարտ եմ , որ կարողանում եմ օգուտ տալ մարդկանց>>,-ասում էր նա   /նրանք զբաղվում էին անասնապահությամբ/։ Ծնողների զբաղվածության պատճառով քրոջ՝ Լիլիթի խնամքը   գրեթե մնացել  Էր Վահագնի  ուսերին, ով սիրով էր կարտարում իր վրա դրված պատասխանատվությունը։  Խրատել, խորհուրդներ է տվել և, ամենակարևորը, քրոջը սովորեցրել է, որ ցանկացած դժվարություն պետք է հաղթահարել ժպտալով, քանի որ ժպիտը գեղեցկացնում և երկարեցնում է մարդու կյանքը։  

Ծառայել է Ջաբրայիլում, որպես շարքային   հրաձիգ էր։ Վերջին անգամ զանգահարել է հոկտեմբերի 9-ին  Հադրութից, հայտնվել են շրջափակման մեջ, բայց նա ծնողներին չի ասել,  պարզապես հասցրել է ծնողներին հույսով ապրելու հերթական զանգը անել։

Ծառայակից  ընկերները պատմում են, որ նա չի երկնչել, միացել է  կամավորներին և պայքարել։

Հորաքրոջ տղան, ով նույնպես կամավոր է եղել, մեծ հիացմունքով և հպարտությամբ  է խոսում նրա  մասին , ափսոսում է, որ անկատար մնացին նրա երազանքները և նպատակները, նույնիսկ չտեսավ եղբորը, ով իր զորակոչվելուց մեկ շաբաթ հետո էր վերադարձել ծառայությունից։

-Վահագնի զոհվելը մեծ կորուստ էր բոլորիս համար,- ասաց Հրանտ Մելոյանը,  ով նրան կնքել էր  <<տայգա>> մականունով՝  որպես աշխատասեր և պատասխանատու մարդու։ 

Ուսուցչուհին պատմեց, որ նա սիրում էր տետրերի դարձերեսներին խաչեր նկարել, որոնք յուրահատուկ էին իրենց ոճով և ձևով։ Կյանքի դժվարությունները նրան ավելի ուժեղ էին դարձնում, գրավոր աշխատանքները  գրում էր շատ մաքուր , գեղեցիկ ձեռագրով և շատ ուշադիր, որ հանկարծ չսխալվի։ Նրա կերպարը հային բնորոշ  օրինակ էր։  Նա մտածում և գործում էր որպես հասուն տղամարդ։ Նա մեզ համար դարձավ    << ուսուցիչ>>, քանի որ նրանից և նրա նմաններից շատ բան ունենք սովորելու։

 

screenshot_20210423-162956
screenshot_20210423-162956
screenshot_2021...

Կարեն Շահինյանը ծնվել է 1998 թվականին։ Բանակ զորակոչվելիս  սկզբում ծառայությունը անցկացրել է Հոկտեմբերյանում, այնուհետև տեղափոխվել է Կուբաթլու, իսկ պատերազմի ժամանակ եղել է Ջաբրայիլում.  նա տանկիստ էր։ Հոկտեմբերի 2-ին  ծանր վիրավորումից ստացել է գլխուղեղային կոնտուզիա. սկզբնական շրջանում նրան տեղափոխում են Խնձորեսկ, հետո՝ Սիսիանի հոսպիտալ։ Բուժումներից հետո նրան ուղարկում են մայրական խնամքի, բայց նա շտապում էր հասնել ընկերներին։ Նա չէր խոսում և չէր սիրում, որ  իրեն գովում էին։ Զինակից ընկերները պատմում էին, որ նա թշնամու 4 տանկ է խոցել։ Թեժ մարտերի ժամանակ պատերազմի դաշտում թողած տանկերից 4-ը  առանց վախենալու հետ է բերում։ Տեսնելով ընկերոջ՝ Հակոբի  տանկի այրվելը՝ նա առանց վարանելու նետվում է՝ ընկերոջը և նրա տեխնիկան փրկելու։

Հմուտ տանկիստ-մեխանիկ էր. այդպես են նրան բնութագրում զինակից ընկերները։ Պապի արժանի զավակն էր՝ սիրում էր մեխանիկայով զբաղվել, շատ էր սիրում <<Մաթեմատիկա>> առարկան, մեծ սիրով մասնակցում էր մաթեմատիկական բոլոր մրցույթներին,  լուցկու հատիկներով հավաքում էր մեքենաներ և եկեղեցիներ։ Ավանդապաշտ էր, սիրում էր հին հայկական տոները և հաճախ էր իրեն տրամադրված սնունդի/ բուֆետի/ գումարը հավաքում, որ պատշաճ  ձևով դիմավորեն  տոնը։ Ամեն տարի տոնածառի նոր  խաղալիք էր գնում, որպեսզի տարին սկսի նորովի և նոր երազանքներով։

Նրան <<ճապոն>> մականուն էին կնքել պապիկի ընկերները, քանի որ նա աչքի էր ընկնում  աշխուժությամբ, հոգատարությամբ  և խիզախությամբ։

Կոկիկ, մաքրասեր երիտասարդ էր , սիրում էր հագնել կոստյում և միշտ շեշտում էր , որ տղամարդը պետք է կոստյում հագնի, դա ավելի ազդեցիկ է դարձնում։

Սիրում էր մրցակցել։ Նա միշտ ձգտում էր ցանկացած իրավիճակում ճիշտ և արդար մրցել։

Կարենը միշտ կրկնում էր․ << Ես որ մեռնեմ, յուրաքանչյուրդ ինձանից հետո պատմելու բան պետք է ունենա իր թոռներին>>․․․․

Վիգեն Քոչարյան Համլետի- ծնվել է Սևանի Սեմյոնովկա գյուղում։ Բոլորը նրան հիշում են որպես արժանի զավակ և օրինապաշտ քաղաքացի։ Ուսուցիչները նրա մասին  չեն խոսում անցյալով , քանի որ զգում են նրա ներկայությունը և շունչը։ Նա մարդ էր, ով իր կերպարով ներկայացնում էր մի ողջ մարդկություն։ Դպրոցի տնօրեն տիկին Սարգսյանը և մյուս ուսուցիչները նրա մասին պատմում էին մեծ հիացմունքով՝  թերևս կոկորդում խեղդելով  արցունքները։ Պատասխանատու և պարտաճանաչ երիտասարդ էր, գիտեր, թե ինչպես պետք է իրեն դրսևորի թե՛ մեծերի և թե՛ փոքրերի հետ շփվելիս։ Շատ շուտ կարողանում էր կողմնորոշվել ցանկացած իրավիճակում։ Սիրում էր ասմունքել և գրքեր կարդալ։ Դպրոցի բոլոր միջոցառումներին մասնակցում էր մեծ սիրով և պատասխանատվությամբ։ Պարում էր տարբեր ժանրի և տարբեր ազգերի պարեր, բայց նրա համար առաջնայինը հայկական պարն էր։ Մաքրասեր էր, ժպտերես , կոփված բոլոր բնագավառներում։ Սիրում էր խոհարարի գործը, և նրա մոտ դա շատ լավ էր ստացվում։

Մեծ ուրախությամբ էր խոսում, որ շուտով զորակոչվելու է բանակ։ Ծառայել է Մատաղիսում,  այնուհետև՝ Թալիշում, ստացել է խրախուսանքներ և պատվոգրեր։ Սկզբնական շրջանում ստացել է ավագի կոչում, այնուհետև՝ կրտսեր  սերժանտ։

-Կյանքով լի, աշխատասեր և բանիմաց, անվախ երիտասարդ էր,- այդպես էին  նրան բնութագրել զինակից ընկերները։                                                              Ընտանիքի անդամները՝ մայրը , պապը, տատը, նրա մասին չէին ցանկանում խոսել անցյալով և կարծես չէին ցանկանում հավատալ, որ նա այլևս չկա։ Նրա մարմինը գտել են  պատերազմից 100 օր անց։ Նա կարողացել է խոցել թշնամու մի քանի տանկ և հենց այդ ժամանակ էլ զոհվել է։

   Մեր հերոսների մեջ խոսում է հայրենիքի նկատմամբ պատասխանատվության ազգային արժեհամակարգը, նրանք գիտեն հողի և հայրենիքի գնահատման կարգը։ Մեր ներկայիս սերունդը իր գործով ապացուցեց, որ ազգի գոյության առաջին գրավականը  կրթությունը է և արժեքային համակարգը։

1․ Արման Պողոսյան

2․ Արման Գալստյան

3․Վարդան Կարապետյան

4․ Փայլակ Ղազարյան

5․ Արմեն Ենգիբարյան

6․ Ղամբար Խաչատրյան

7․Հայկ Գասպարյան

8․ Վիգեն Քոչարյան

9․ Էդվարդ Հակոբյան

10․ Արամ Սահակյան

11․ Փայլակ Սահակյան

12․ Հովիկ Վերանյան

13․ Նվեր Հովսեփյան

14․ Բաբկեն Մկրտումյան

15․ Գևորգ Բաբայան

16․ Հարություն Ռաֆայելյան

17․ Արթուր Պողոսյան

18․ Սարգիս Գևորգյան

19․ Արթուր Կիրակոսյան

20․ Լևոն Լևոնյան

21․ Տիգրան Ղարիբյան

22․ Արթուր Վիրաբյան

23․Գորիս Վարագյան

24․Ալիկ Պետրոսյան

25․ Խաչիկ Խաչատրյան

26․Ռադիկ Թորոսյան

27․ Վահագն Գևորգյան

28․ Կարեն Շահինյան

 

 

 

image
image
image

  Ո՞րն է Ձեր ղեկավարած բարձրագույն ուսումնական հաստատության առաքելությունը։

-Գավառի պետական համալսարանի կարգախոսն է` ‹‹Կրթությունը՝ լույսի ճանապարհ››, քանզի համալսարանը ստանձնել է գիտելիքի լույսը տարածելու կարևոր հանձնառությունը։

  Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում գործող միակ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունն իրականացնում է կրթական, գիտահետազոտական, դաստիարակչական, ինչպես նաև սոցիալական, ժողովրդագրական,  տնտեսական, մշակութային կարևոր  գործառույթներ:

Համալսարանի առաքելությունն է բնական և հասարակական գիտությունների տարբեր ուղղություններով բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի որակյալ իրականացումը, աշխատաշուկայի պահանջների հաշվառմամբ՝ բակալավրի և մագիստրոսի որակավորմամբ մրցունակ մասնագետների պատրաստումը, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական, սոցիալ-մշակութային գործառույթների, արտաքին համագործակցության ծրագրերի պատշաճ իրականացումը, միաժամանակ, գործատու սուբյեկտի պարտականությունների բարեխիղճ կատարումը, դասախոսների ու վարչատնտեսական աշխատակիցների, ինչպես նաև ուսանողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։

Համալսարանի զարգացման հնգամյա ռազմավարական ծրագիրը  նախատեսում է բուհի գործունեության հետևյալ   առաջնահերթությունները. ուսումնական գործընթացի որակի բարելավում, կրթության և գիտահետազոտության ինտեգրում, կրթական միջավայրի արդիականացում, ուսանողների հետ աշխատանքների արդյունավետության բարձրացում, վարչարարության և մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի բարեփոխում, ֆինանսական գործունեության և ներբուհական տնտեսության կազմակերպման ճկուն կառուցակարգերի կիրառում, արտաքին կապերի և համագործակցության ընդլայնում, սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացում, հանրությանը որակյալ ծառայությունների մատուցում, համալսարանում ակադեմիական ազնիվ միջավայրի պահպանում, հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի  արդյունավետ իրականացում: 

ԳՊՀ-ն շուրջ երեք տասնամյակ հաջողությամբ իրականացնում է իր առաքելությունը՝ հավատարիմ մնալով բուհի կոչմանն ու որդեգրած սկզբունքներին։

 

- Դիմորդների քանակական և որակական փոփոխությունների առաջընթաց նկատու՞մ եք վերջին տարիներին։

- Առաջընթացն ակնհայտ է որակական տեսանկյունից, սակայն ոչ քանակական առումով։ Բուհ ընդունված երիտասարդներն ունեն ազատ մտածողություն, կրթության կարևորության գիտակցում, դրսևորում են պատասխանատվություն և բարեխղճորեն կատարում իրենց պարտականությունները, ակտիվորեն ինտեգրվում են համալսարանական կյանքին, հետաքրքրություն են ցուցաբերում բուհի իրականացրած միջազգային ծրագրերի նկատմամբ։ Իսկ քանակական առումով դրական փոփոխությունների համար անհրաժեշտ են համալիր լուծումներ։ Երիտասարդների համար մարզում պետք է երաշխավորվեն խոստումնալից կենսական հեռանկարներ, ձևավորվի գրավիչ միջավայր, ապահովվեն կյանքի, աշխատանքի ու ժամանցի համար արդիական պայմաններ։

 

- Ո՞ր դեպքերում դիմորդը չի համապատասխանում  Ձեր ուսումնական հաստատությունում սովորելու չափանիշներին։

- Դիմորդների համար ընդունելության միասնական գործընթացը կազմակերպում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության /ԿԳՄՍՆ/ Գնահատման և թեստավորման կենտրոնը։ Հաջողությամբ հանձնելով ընդունելության քննությունները՝ դիմորդները հրամանագրվում են համալսարանի առաջին կուրս՝ ձեռք բերելով ուսանողի կարգավիճակ։  Ուսանողը հեռացվում է համալսարանից  ակադեմիական անբավարար առաջադիմության և դասերից անհարգելի բացակայելու հետևանքով։

Վերոնշյալ պատճառներով 2019 թվականին Գավառի պետական համալսարանից հեռացվել է 176 ուսանող, իսկ 2020 թվականին՝ 101 ուսանող։ Խնդիրն այն է, որ նոր կորոնավիրուս (COVID-19) համավարակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ից հայտարարվեց արտակարգ դրություն, և համալսարանն անցավ ուսումնական գործընթացի կազմակերպման առցանց  ձևաչափի։ Հեռավար ուսումնառության պարագայում անհարգելի բացակայությունների թիվը և դրա հետ կապված՝ հեռացումները նվազել են։ Սովորողը բուհից կարող է հեռացվել նաև  կարգապահական կանոնների կոպիտ խախտման դեպքում, սակայն նման դեպքեր մեր համալսարանում, որպես կանոն, չեն արձանագրվում։

 

- Ձեր կարծիքով բարձրագույն ուսումնական  հաստատությունների ուսումնական ծրագրերում  կամ ընդհանրապես ուսումնական բնագավառում ինչպիսի՞ փոփոխություններ պետք է արվեն, որպեսզի պատրաստվեն  ավելի որակյալ մասնագետներ։

- Կրթական մեկ աստիճանում դրական փոփոխությունները չեն կարող լիարժեք լինել և երաշխավորել որակի բարձրացում։ Անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ կրթության բոլոր օղակներում՝ նախակրթարանից մինչև համալսարան՝ ներառյալ։ Հարկավոր է շեշտադրում կատարել ոչ թե սոսկ սովորողներին գիտելիքներ փոխանցելու, ապա դրանց մեխանիկական կրկնությունը պահանջելու գործընթացի վրա, այլ զարգացնել աշակերտների և ուսանողների մտածողությունն ու ընդունակությունները, ստեղծագործական աշխատանքի և իմացության ինքնուրույն ձեռքբերման կարողությունները։ Որակյալ մասնագետ պատրաստելու համար հարկավոր է որակի մշակույթի ձևավորում, անհրաժեշտ են կրթության բովանդակության վերանայում և արդիականացում, արդյունավետ դասավանդում և որակյալ ուսումնառություն, օգտակար գործողության բարձր գործակից ունեցող մեթոդների և կրթական տեխնոլոգիաների կիրառում, գիտելիքի՝ որպես անփոխարինելի արժեքի հանրային գիտակցում, երեխաների և երիտասարդների շրջանում ընդհանուր աշխարհայացքային, մասնագիտական, լեզվական, տեխնիկական, էթիկական և այլ բնույթի  գիտելիքների ձեռքբերման, համապատասխան կարողությունների և հմտությունների տիրապետման և ի վերջո՝ շարունակական կրթության կամ ցկյանս կրթության կարևորության գաղափարի արմատավորում։

 

- Բուհական ուսումնառությունն ավարտած ուսանողի ո՞ր արժեքների բացակայության դեպքում ամոթ կլինի նրան դիպլոմ հանձնել։

- Գավառի պետական համալսարանն ունի շրջանավարտների գրեթե ութհազարանոց բանակ, և մինչ օրս  մեր որևէ շրջանավարտի համար ամաչելու առիթ չենք ունեցել, իսկ նրանց հաջողություններով ուրախանալու հիմքերը բազմաթիվ են։ Ունենք դպրոցների օրինակելի տնօրեններ, փոխտնօրեններ և ուսուցիչներ, պատմաբաններ, բանասերներ ու բնագետներ, ծրագրավորողներ, համակարգչային ճարտարագետներ, բանկերի կառավարիչներ ու հաշվապահներ, քննիչներ ու դատախազներ, դատարաններում, փաստաբանական պալատում, իրավապահ այլ կառույցներում, նախարարություններում, մարզպետարաններում, պետական այլ ինստիտուտներում, տեղական ինքնակառավարման մարմիններում, միջազգային կազմակերպություններում, տարբեր հաստատություններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնող ԳՊՀ շրջանավարտներ, ովքեր բարձր են պահում իրենց բուհի պատիվը։ Մեզ համար կարևոր է ոչ միայն ուսանողներին զինել խորը գիտելիքներով և ձևավորել մասնագիտական  կարողություններ, այլև նրանց մեջ արմատավորել բարձր մարդկային որակներ ու բարոյական չափանիշներ, սերմանել  հայրենասիրություն ու մարդասիրություն, ազնվություն ու ճշմարտասիրություն, պարտքի և պատասխանատվության զգացում։ Նման արժեքային համակարգ կրող շրջանավարտն, ինչ խոսք, կարող է օգտակար լինել իր ընտանիքին ու համայնքին, հասարակությանն ու պետությանը։

 

-Ի՞նչ հաջողությունների է հասել Ձեր ղեկավարած հաստատությունը․ գո՞հ  եք Դուք։

-Բուհը ստեղծելիս՝ ԳՊՀ հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Գավառի պատվավոր քաղաքացի Հրանտ Հակոբյանի և նրա դուստր՝ համալսարանի համահիմնադիր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Սփյուռքի հիմնադիր նախարար Հրանուշ Հակոբյանի նպատակն էր հայրենի բնօրրանում կայացնել հայ ժողովրդի դարերով ձևավորած կրթական և գիտական հարուստ ավանդույթներին հավատարիմ բուհ, որը Գեղարքունյաց աշխարհում կդառնար լուսավորության ջահակիր, երիտասարդ սերունդներին մտավոր գանձեր, միաժամանակ, պատմական հիշողություն, ազգային և համամարդկային արժեքներ, առաջավոր և օգտակար սոցիալական փորձ փոխանցող տաճար, որակյալ մասնագետների պատրաստման դարբնոց,  յուրահատուկ սոցիալական վերելակ, որը նոր կենսական հեռանկարներ է բացում անհատի առջև։

Այսօր կարող ենք փաստել, որ համալսարանին հաջողվել է լուծել իր առջև դրված խնդիրները։ 

Բուհի ակնհայտ ձեռքբերումն են համալսարանի դասախոսների և լավագույն շրջանավարտների կողմից ատենախոսությունների բարեհաջող պաշտպանությունները և գիտությունների թեկնածուի ու դոկտորի գիտական աստիճաններին արժանանալը, համալսարանի վարչական և դասախոսական կազմը ԳՊՀ շրջանավարտներով համալրելը, տարիներ շարունակ նախարարության կազմակերպած Հայաստանի Հանրապետության ‹‹Լավագույն ուսանող›› մրցույթում ԳՊՀ ուսանողների հաղթանակները, համալսարանում ազնիվ ակադեմիական միջավայրի ձևավորումը, եվրոպական բազմաթիվ բուհերի հետ համագործակցությունը, համալսարանի դասախոսների և ուսանողների միջազգային շարժունության ապահովումը, բուհում ԳՊՀ պրոֆեսոր Վարշամ Ավետյանի անվան պատմության թանգարանի հիմնումը և բազմաթիվ այլ ծրագրերի  արդյունավետ իրականացումը։  Կարևոր ենք համարում ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից Գավառի պետական համալսարանի գիտական հոդվածների ժողովածուի ճանաչումը որպես ատենախոսությունների արդյունքների հրատարակման համար ընդունելի գիտական պարբերական։

Միաժամանակ, կան բազմաթիվ անելիքներ, նոր մտահղացումներ ու նախագծեր, որոնք սպասում են իրենց կենսագործմանը։ Այսինքն՝ զարգացումն անընդհատ գործընթաց է, որը աշխատանք և ջանքերի շարունակական ներդրում է պահանջում։

 

-Համագործակցու՞մ եք աշխարհի առաջադեմ երկրների բուհերի հետ։

-Այո՛, համալսարանը վստահելի գործընկեր է Հայաստանի Հանրապետության  և արտասահմանյան կրթական ու գիտական հաստատությունների համար։ ԳՊՀ-ն իրականացնում է քսան միջազգային ծրագիր, որոնց շրջանակներում համագործակցում է եվրոպական տասնյակ բուհերի հետ։ Այդ ծրագրերը ոչ միայն նոր փորձ և հնարավորություններ են ստեղծում համալսարանի համար, այլև ճանաչելի են դարձնում մեր տարածաշրջանն ու քաղաքը եվրոպական գործընկերների շրջանում։ Միջազգային նախագծերի շնորհիվ մենք   ուսումնասիրում և տեղայնացնում ենք եվրոպական բարձրագույն կրթական ու գիտական տարածքի որակի չափանիշները, միաժամանակ, ներկայացնում մեր հաջողված փորձը։

 ԳՊՀ-ի համագործակցությունը Ավստրիայի, Բելգիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Հունաստանի, Պորտուգալիայի, Բուլղարիայի և այլ երկրների առաջատար բուհերի հետ տարիների պատմություն ունի և շարունակական  է՝ միտված ապագա նոր ձեռքբերումներին։

 

- Հայաստանում գործում է բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշային ցուցակ․ Ձեր ղեկավարած բուհը ո՞ր տեղն է զբաղեցնում այդ ցուցակում։

-Բուհերի վարկանիշավորումն իրականացվում է տարբեր չափանիշներով և սկզբունքներով։ Գավառի պետական համալսարանը իր հետ համադրելի բուհերի շարքում առաջնային դիրքերում է՝ թե՛ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի բարեփոխումների, անցանց և առցանց կրթության ծրագրային և տեխնիկական   ապահովումների, թե՛ իրականացրած միջազգային ծրագրերի թվի, ուսանողների և դասախոսների ակադեմիական շարժունության, թե՛ կազմակերպած գիտաժողովների, թե՛ ուսանողների հետ արդյունավետ աշխատանքի և այլ ցուցանիշների մասով։

 

 

 

- Դուք աշխատանքի բերումով հաճախակի եք շփվում ծնողների հետ․ ինչպե՞ս կբնութագրեք ծնողներին՝ իրենց կրթական մակարդակից ելնելով։

-Անկախ կրթական ցենզից՝ խորին հարգանք ունեմ Գավառի պետական համալսարանի բոլոր տարիների ուսանողների ծնողների հանդեպ։ Մեր ծնողական համայնքին բնորոշ է հայ ժողովրդի ազգային նկարագրի անօտարելի մաս կազմող անուրանալի սերը  դեպի իրենց զավակները, անգամ մեծ դժվարությունների ու զրկանքների գնով իրենց երեխաների բարձրագույն կրթությունն  ապահովելու պատրաստակամությունը, ձգտումը՝ անելու ամեն անհրաժեշտը նրանց բարեկեցիկ կյանքի համար։ Մեր ծնողների նկատմամբ տածած սերն ու հարգանքը բազմապատկվեցին, երբ նոր կորոնավիրուս (COVID-19) համավարակի պայմաններում հարկադրված անցանք առցանց ուսուցման։ Ընտանիքներն իրենց սովորող՝ աշակերտ և ուսանող երեխաների համար ստեղծեցին բոլոր պայմանները՝ սկսած որակյալ համացանցային կապի ապահովումից մինչև նոր հեռախոսի և համակարգչի ձեռքբերում։ Առցանց դասավանդումը ավելի է բարձրացրել դասախոսների և ուսանողների պատասխանատվությունը։ Եղել են դեպքեր, երբ ծնողները ակամա դարձել են դասի մասնակից և առավել հետաքրքիր ու բովանդակալից դարձրել առցանց ինտելեկտուալ հաղորդակցությունը։ ԳՊՀ-ում ձևավորված ավանդույթներից է յուրաքանչյուր ուսումնական տարվա նախօրեին ուսանողների և նրանց ծնողների հետ հանդիպումներ կազմակերպելը։ Այդ հանդիպումները ռեկտորատի անդամների համար յուրահատուկ ստուգատես են, ծնողական համայնքի առջև հաշվետվությամբ հանդես գալու, միաժամանակ,  առաջարկություններ լսելու և դրանք կյանքի կոչելու լավ հնարավորություն։ Ուրախալի է, երբ ծնողները մասնակցում են ԳՊՀ կազմակերպած միջոցառումներին, գիտաժողովներին, հենց տանը վկան դառնում համալսարանական առցանց ցերեկույթներին ու քննարկումներին։ Համալսարանն ու ծնողներն ունեն ընդհանուր նպատակ՝ տեսնել մեր ուսանողներին որպես կայացած մասնագետներ, ովքեր կերտում են իրենց և երկրի հաջողության պատմությունը։

 

 

 

- Ի՞նչն  է կյանքում ամենակարևորը։

-2020 թվականի Արցախյան պատերազմից հետո պատասխանը միանշանակ է՝ խաղաղությունն է ամենակարևորը, որը ընձեռում է կապույտ երկնակամարի ներքո, հայրենի հողում անվտանգ ապրելու, աշխատելու, սովորելու, ստեղծագործելու, երեխաներ ունենալու և ազգային արժեքներով դաստիարակելու հնարավորություն։

 

- Ձեր կարծիքով՝ ի՞նչ է հայրենասիրությունը։

-Հայրենասիրությունը հանուն հայրենիքի ոչինչ չխնայելն է, նվիրումով աշխատելն ու պայքարելը՝ վասն հայրենյաց ու մայր ժողովրդի։

Մեզ՝ ապրողներիս հայրենասիրության անմոռանալի դաս տվեցին   Արցախյան պատերազմի հերոսները, ովքեր անձնազոհաբար նետվեցին սոսկալի պատերազմի ամենակուլ բոցերի մեջ՝ չխնայելով իրենց կյանքը։

Գլուխ եմ խոնարհում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերյան պատերազմի բոլոր զոհերի, նրանց թվում՝  ԳՊՀ ուսանողների և շրջանավարտների․

Արմեն Գեղայրի Աղեկյանի,

Արտյոմ Վիգենի Խաչատրյանի,

Արթուր Իվանի Վիրաբյանի,

Զարզանդ Ներսիկի Ներսիսյանի,

Էդվարդ Մանվելի Պետրոսյանի,

Նվեր Մերուժանի Հովսեփյանի,

Ռուբեն Աշոտի Պրազյանի  հիշատակի առջև։

Հավերժ փառք մեր հերոսներին․․․

 

- Դուք հավատու՞մ եք Աստծուն։

-‹‹Դուք հավատու՞մ եք Աստծուն›› հարցը ժամանակին ուղղել են  Երևանի պետական համալսարանի Կրոնի պատմության և տեսության ամբիոնի հիմնադիր վարիչ Հրանտ Հակոբյանին, և նա հարցին պատասխանել է հարցով․ ‹‹Մարդը ինչպե՞ս կարող է Աստծուն չհավատալ››։

  Ես կրկնում եմ այս պատասխանը՝ նշելով, որ ԳՊՀ հիմնադիր ռեկտորը եղել է ԵՊՀ Աթեիզմի պատմության և տեսության ամբիոնի վարիչը։ Խորհրդային ամբողջատիրության պայմաններում ոչ միայն համառ ջանքեր, այլև քաղաքացիական խիզախություն էր պահանջվում պրոֆեսոր Հրանտ Հակոբյանից, որպեսզի Աթեիզմի ամբիոնը վերակազմակերպվեր Կրոնի պատմության և տեսության ամբիոնի՝ անխոտոր դավանելով քրիստոնեական, մարդասիրական արժեքներին։

  Անդրադառնալով Ձեր հարցին՝ պատասխանեմ, որ ես հավատում եմ Աստծո արարչագործությանը, տիեզերական վերին բանականությանը, նախախնամությանը, միաժամանակ՝ հավատում եմ հայ մարդու ստեղծագործ էությանը, հայ ժողովրդի՝ վերընձյուղվելու և վեր հառնելու գերբնական ուժին։

 

- Ձեզ ո՞ր գույնն է   ավելի  շատ դուր գալիս։

-Ինձ համար հաճելի են ծիածանի բոլոր գույները, միաժամանակ,  նախընտրում եմ կարմիրը։

 

- Ի՞նչ խորհուրդ կտաք մեր այսօրվա դպրոցականին, ով  պիտի կառուցի  մեր վաղվա օրը։

- Աճող սերնդի որակյալ կրթությունն ու դաստիարակությունը մեր հայրենիքի հուսալի ապագայի երաշխիքն են։

Մեր սիրելի աշակերտներին խորհուրդ կտամ լավ սովորել, խորամուխ լինել թե՛ հասարակական, թե՛ բնագիտական առարկաների մեջ, ուսումնասիրել հայոց և համաշխարհային պատմությունը, սիրել և անաղարտ պահել հայոց լեզուն, սովորել օտար լեզուներ, բարեկամանալ գրքի հետ, կարդալ ու զարգացնել ստեղծագործական մտածողությունն ու երևակայությունը, հղկել ճաշակն ու գեղագիտական ընկալումները, ընդլայնել մտահորիզոնն ու աշխարհայացքը, լինել ազնիվ ու բարի, աշխատասեր ու նպատակասլաց։

Կարևոր է աշակերտների ճիշտ մասնագիտական կողմնորոշումը, իրենց նախասիրություններին և ընդունակություններին համապատասխան՝ մասնագիտության ընտրությունը։

Միշտ պետք է հիշել, որ անհատի կայացման և ինքնաարտահայտման ամենահզոր ազդակը կրթությունն է։

Շարունակական կրթության միջով է անցնում դեպի հաջողություն տանող ճանապարհը՝ լույսի ճանապարհը։

 

                         Հարցազրույցը  վարեց  Ռոզա  Հակոբյանը

 

1200px-world_globe_map
1200px-world_globe_map
1200px-world_gl...
Աշխարհի զարգացած երկրներում  G-20 ներկայացնում է 85% աշխարհի էկոնոմիկան  և75%  աշխարհի առևտուրը։

1․ Արգենտինա                                   14․ Ֆրանսիա

2․ Ավստարլիա                                   15․ Մեքսիա

3․ Բրազիլիա                                       16․ Հարավային  Կորեա

4․ Մեծ Բրիտանիա                          17․ Հարավային Աֆրիկայի երկրներ   

5․ Գերմանիա                                   18․ Ճապոնիա      

6․ Ինդոնեզիա                                  19․ Միացյալ Եվրոպայի երկրներ

7․ Իտալիա

8․ Կանադա

9․ Չինաստան

10․ Ռուսաստան

11․ Սաուդյան Արաբիա

12․ Ամերիկա

13․ Թուրքիա

1Արգենտինա-  բնակչության  թիվը՝ 45195777, բնակչության միջին խտությունը կազմում է 14,4  մարդ/կմ2 , համախառն արտադրանքը՝  20481$

2Ավստրալիա-բնակչության թիվը՝ 25180200, բնակչության միջին խտությունը կազմում է 3,27  մարդ/կմ2 , համախառն արտադրանքը՝  52726$

3Բրազիլիա-  բնակչության  թիվը՝ 207353391, բնակչության միջին խտությունը կազմում է 22  մարդ/կմ2 , համախառն արտադրանքը՝  15337$

4Անգլիա-  բնակչության թիվը՝ 66273576, բնակչության միջին խտությունը կազմում է 271 մարդ/կմ2 , համախառն արտադրանքը՝    48727$

5․Գերմանիա-  բնակչության թիվը՝ 83292400, բնակչության միջին խտությունը կազմում է 232,3 մարդ/կմ2 , համախառն արտադրանքը՝    56226$

6Հնդկաստան-բնակչության թիվը՝ 1384346000, բնակչության միջին խտությունը կազմում է 411,48 մարդ/կմ2, համախառն արտադրանքը՝    6284$

7․Ինդոնեզիա -  բնակչության  թիվը՝ 266357297, բնակչության միջին խտությունը կազմում է 138,77  մարդ/կմ2 , համախառն արտադրանքը՝    12483$

8Իտալիա-  բնակչության թիվը՝ 60588366, բնակչության միջին խտությունը կազմում է 201,1  մարդ/կմ2 , համախառն արտադրանքը՝    44161$

9Կանադա-  բնակչության թիվը՝ 37602103, բնակչության միջին խտությունը կազմում  է 3,76  մարդ/կմ2, համախառն արտադրանքը՝    51190$

10․Չինաստան- բնակչության թիվը՝ 1404328611, բնակչության միջին խտությունը կազմում է 146,3  մարդ/կմ2 , համախառն արտադրանքը՝   16709$

11Մեքսիկա-  բնակչության  թիվը՝ 128649565, բնակչության միջին խտությունը կազմում է 62  մարդ/կմ2 , համախառն արտադրանքը՝    20583$

12Ռուսաստան - բնակչության թիվը՝ 146171015, բնակչության միջին խտությունը կազմում է 8,54  մարդ/կմ2, համախառն արտադրանքը՝    28184$

13Սաուդյան Արաբիա-  բնակչության թիվը՝ 34218169, բնակչության միջին խտությունը կազմում է 15 մարդ/կմ2, համախառն արտադրանքը՝    49216$

 

14 Ամերիկա-  բնակչության  թիվը՝ 331216157, բնակչության միջին խտությունը կազմում է 34,55  մարդ/կմ2 , համախառն արտադրանքը՝  65253$

15․ Թուքիա-  բնակչության թիվը՝ 83154997, բնակչության միջին խտությունը կազմում է 104  մարդ/կմ2 , համախառն արտադրանքը՝    29723$

16․Ֆրանսիա-  բնակչության թիվը՝ 67848156, բնակչության միջին խտությունը կազմում է 123  մարդ/կմ2 , համախառն արտադրանքը՝    49799$

17․Հարավային Կորեա -  բնակչության թիվը՝ 51732586, բնակչության միջին խտությունը կազմում է 517 մարդ/կմ2 , համախառն արտադրանքը՝    44573$

18Հարավային Աֆրիկայի երկրներ-  բնակչության թիվը՝ 54956900, բնակչության միջին խտությունը կազմում է 41  մարդ/կմ2 , համախառն արտադրանքը  կազմում է  13630$

19Ճապոնիա-  բնակչության թիվը՝ 120900000, բնակչության միջին խտությունը կազմում է 333,1  մարդ/կմ2 , համախառն արտադրանքը՝    43194$

20Եվրամիություն-բնակչության թիվը՝ 453007803, բնակչության միջին խտությունը կազմում է 106,9 մարդ/կմ2 , համախառն արտադրանքը՝   42960$

Եթե ուշադիր նայենք համախառն արտադրանքի թվերին,   ապա կտեսնենք, որ պետությունները  բաժանվում են արտադրող տեխնոլոգիական պետությունների և հումք արտադրող պետությունների։

Տեխնոլոգիապես զարգացած են

1․ Անգլիան

2․ Գերմանիան

3․Կանադան

4․ Իտալիան

5․ Չինաստան

6․Ամերիկան

7․Թուրքիան

8․ Ֆրանսիան

9․ Հարավային Կորեան

10․ Ճապոնիան

11․Եվրոմիությունը

 

Հումք  արտահանող պետություններն են

 

1․ Արգենտինան

2․ Ավստրալիան

3․ Բրազիլիան

4․ Ինդոնեզիան

5․Մեքսիկան

6․Ռուսաստանը

7․ Սաուդյան Արաբիան

8․ Հարավային Աֆրիկայի երկրները։

 

 

 

img_0103 1
img_0103 1
img_0103 1
Գեղարքունիքի ՄՓՎ աշխատանքային խումբը իր կազմով՝ Գեղարքունիքի ՄՓՎ ԲՊԲ պետ, փ/ծ մայոր Էվելինա Խաչատրյան, Գեղարքունիքի ՄՓՎ ՃԿԿ ՕՀՀ ավագ հրահանգիչ, փ/ծ  մայոր Արմեն Սիմոնյան, Գեղարքունիքի ՄՓՎ ԲՊԲ ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Գարսևան Միրիբյան, ս/թ ապրիլի 20-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք և Բերդկունք համայնքներում  անցկացրել է վարժանք` «Ազդարարում, տարհանում, պատսպարում»  թեմայով:

Մեր այցերից առաջ նշված համայնքների բնակչությունը նախօրոք  մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական կայք-էջով իրազեկվել էր՝ վերը նշված թեմայով վարժանքներ իրականացնելու վերաբերյալ։

Առաջինը այցելեցինք Հայրավանքի համայնքապետարան, որտեղ քննարկումներ ունեցանք ԱԻ և ՔՊ ոլորտներին առնչվող թեմաներով։ Խոսեցինք համայնքի պաշտպանական կառույցներին բնակչության կցագրման, այդ պաշտպանական կառույցների մաքուր և պատրաստ վիճակում պահելու վերաբերյալ, ինչպես նաև՝ համայնքում  Էլ․ շչակներ ձեռք բերելու շուրջ։

Հաջորդիվ այցելեցինք Հայրավանքի միջն․ դպրոց, որտեղ ուսուցիչների հետ ԱԻ և ՔՊ ոլորտներին առնչվող թեմաներով քննարկումներ ունեցանք, մասնավորապես՝ զրույց ունեցանք դպրոցի քաղպաշտպանության, աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների պարբերաբար ճշգրտման և Գեղարքունիքի ՄՓՎ պետի համաձայնեցմանը ներկայացնելու ընթացակարգերի շուրջ, որից հետո անցկացրեցինք «Ազդարարում, տարհանում, պատսպարում»  թեմայով սեմինար-պարապմունք և գործնական վարժանք՝ աշակերտական և ուսուցչական կազմի մասնակցությամբ: Ինտերակտիվ մեթոդի կիրառմամբ՝ հարցադրումների, երկխոսությունների և քննարկումների միջոցով, նախ պարզեցինք աշակերտների գիտելիքների, ունակությունների շրջանակը՝ կապված ԱԻ և ՔՊ ոլորտների հետ, այնուհետև իրականացրեցինք վարժանքի գործնական մասը, այն է՝ աշակերտների ազդարարումը, տարհանումը և պատսպարումը, որն էլ հաջողությամբ և բավականին օպերատիվ կերպով իրականացվեց։ Վարժանքի ավարտից հետո քննարկումներ ունեցանք ընթացքում թույլ տրված բացթողումների, թերությունների, դրանց շտկման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու շուրջ և վերջում հանդես եկանք ամփոփիչ խոսքով։

Մեր հաջորդ այցը Բերդկունք համայնքում էր, որտեղ  ևս քննարկեցինք ԱԻ և ՔՊ ոլորտներին առնչվող հարցեր, մասնավորապես՝ համայնքի պաշտպանական կառույցներին բնակչության կցագրման, այդ պաշտպանական կառույցները մաքուր և պատրաստ վիճակում պահելու վերաբերյալ։ Քննարկում ունեցանք նաև համայնքում  Էլ․ շչակներ ձեռք բերելու շուրջ։

 

 

 

 

Այսօր կխոսենք մի պարապմուքի մասին, որտեղ  քննարկվում  էր  «վախը»։

Երբեմն ես օգնում եմ իմ ուսուցչին, ով իր ազատ ժամանակին անցկացնում  է  սեմինարներ  այն մարդկանց   հետ,  ովքեր ունեն  «վախի» խնդիր։

Հետաքրքիր է, բայց նաև փաստ է, որ մենք շատ նման ենք միմյանց,  և բոլորս ունենք   ընդհանուր  խնդիրներ  և  ֆոբիաներ / վախեր/։

-«Ա»- ուզում  է   թողնել  կարիերան, որը ձեռք է բերել 15 տարվա քարտնաջան աշխատանքով և ուզում է դառնալ  դերասան։

-«Բ»-դերասան  է,  բայց   ուզում  է  հասկանալ, թե ինչու է միշտ խուսափում,  որ չգնա  լսումների։

-«Գ»- ուզում է բաժանվել ամուսնուց 15 տարի համատեղ կյանքից հետո։

-«Դ»- ուզում  է  չվախենալ  ծերանալուց, քանի որ  դեռ 30 տարեկան  է։

-«Ե»- երազում է զբաղվել   բիզնեսով, բայց վախը  թույլ չի տալիս։

-«Զ»-  չի հասկանում՝ ինչու  է իրեն այդքան դժբախտ զգում։

-«Է»- վախենում է մնալ անգործ։

-«Ը»- վախենում է, որ իրեն կմերժեն։

Այս  սեմինար-քննարկումները կրկնվում են նորից ու նորից։ Դուք կարող եք հարցնել՝ վախերը տարբեր են, ի՞նչն է նրանց միավորում  այս թեման քննարկելիս։    Երբ խորանում ենք   նրանց բնույթի մեջ և ուսումնասիրում  պատճառները,   տեսնում  ենք , որ   նրանք  տարբեր են։

Վախի տեսակները  կարելի է պայմանականորեն բաժանել    3 /երեք/ մակարդակի։

Մակարդակ 1- այս մակարդակը լինում է երկու տեսակ՝ վախ գործողությունից առաջ  և վախ այն բանի համար,  որ պետք է լինի։

 

 

 

Վախ գործողությունից առաջ

Վախ այն բանի համար,  որ պետք է լինի

Վախ- սովորել   ինչ - որ նոր բան

Վախ- կայացնել որոշում

Վախ -աշխատանքը փոխելու

Վախ -ընկերություն անելուց

Վախ- խզել հարաբերությունները

Վախ- բժշկից

Վախ- կարծիք հայտնել

Վախ- դիետա  պահել

Վախ- սխալվելուց

Վախ- ծերանալուց

Վախ-  դառնալ հաշմանդամ

Վախ – դառնալ թոշակառու

Վախ –մենակ մնալ

Վախ- երեխաների մեծանալուց

Վախ- աղքատանալուց

Վախ- մահից

Վախ- պատերազմից

Վախ- հիվանդությունից

Վախ- պատահարներից/դեպքերից/

 

Կարող եմ ասել , որ այս օրինակներից որոշը  ինձ ծանոթ  է։

Վախի զորեղությունը  կայանում է նրանում, որ կարողանում է ներթափանցել մեր կյանքի բոլոր բնագավառները։

Որպեսզի հասկանանք մակարդակ 1-ի վախերը, պետք  է ծանոթանանք  մակարդակ  2-ի հետ։ Այդ մակարդակի վախերը ընկալվում   են առանձնապես  այլ  ձևով։ Այս մակարդակի վախերին բնորոշ  է  նրանց  ուշադրությունը / կենտրոնացումը/ մեր էգոի հանդեպ։

Վախ- մակարդակ 2

Վախ- լինել մերժված

Վախ- հաջողության հանդեպ

Վախ – լինել պարտված

Վախ –լինել խոցելի

 

Վախ- լինել խաբված

Վախ-  լինել անօգնական

Վախ – չստանալ համաձայնություն

Վախ –կորցնել  կերպարը /իմիջ/

 

 

Մակարդակ 2-ը  ուղղված  է  ոչ թե ներքին գործոնի, այլ արտաքին գործոնի վրա։

 Նրանք ձեր եսի պատկերն է ցույց տալիս։  Նայելով  մակարդակ 2 –ի վախերին,  մի անգամ  էլ դուք կտեսնեք, որ դրանցից յուրաքանչյուրը ազդում է ձեր կյանքի տարբեր բնագավառների վրա։

Մակարդակ 3-ը  գտնվում է խնդիրների հիմքում, դա վախերից ամենամեծն է։ Հենց այդ վախն է, որ կապում է մեր ձեռքերը և ոտքերը։

Այդ վախը, թե «ինձ մոտ չի ստացվի», դուք հնարավոր է  սպասում էիք ավելի ողբերգական բանի, բայց ահա ձեր յուրաքանչյուր վախի հիմքում ընկած  է այն մտավախությունը, որ ձեզ մոտ չի ստացվի։

 Մենք պետք  է հասկանանք, որ այն, ինչը  ուղեկցում է մարդկությանը իր կյանքի ընթացքում,  մարդու գիտակցության, աշխատասիրության, պայքարի արդյունքն է,  և ոչ մեկին չի հաջողվի ապրել և լինել երջանիկ առանց պատասխանատվության ու պայքարի։

Ես հավատում եմ ձեզ, քանի որ դուք Բելին հաղթած Հայկի հետնորդներն եք։

 

 

 

 

Ամեն տարի գարնանը՝ մինչև հիմնական  աշխատանքները սկսելը, մենք՝ հողագործներս, ստուգում ենք մեր ունեցած հողերի վիճակը։ Այսօր էլ մեր համագյուղացիները տարբեր խմբերով հողամասերով շրջելուց հետո հավաքվեցին գյուղամեջ։ Ինչպես միշտ, առաջին հերթին քննադատում են այն մարդկանց, ովքեր աշնանը  հողը  չեն վարել, իսկ հետո այն  մարդկանց, ովքեր վարել են, բայց քարերը չեն  հավաքել։ Հնարավոր է, որ նրանցից շատերը արդեն  մեկնել են արտագնա աշխատանքի․ աստված գիտի լավ է, թե վատ, որ նրանք մեզ չեն լսում, բայց այն, որ մեր հասարակությունը իր մեծ կարծիք ունի,  իր  հաստատուն  դերն ունի, դա արդեն դրական է։

Հազվադեպ օրեր են լինում, որ մեզ հաջողվում է վերջացնել քննարկումները հանգիստ, առանց հույզերի, մանավանդ որ պատերազմի օերից սկսած միայն հույզեր ու զգացմունքներ են։

Ինչքան որ իմ խելքին հասնում է, ես փորձաքննություն եմ  անում, պրպտում եմ գրքերում և եկել եմ այն եզրակացության, որ պետք է ստեղծենք <<կուլտ>> /պաշտամունք/  հայ զինվորականից։

Այդ կերպարը մեզ համար պետք է դառնա բարոյականություն, քաջություն, էսթետիկա՝ ռազմական, քաղաքական և ֆիզիկական առումներով, հայ զինվորը պետք է աշխատի իր վրա։ Մենք ցանկանում ենք, որ նա թեկուզ փոքրամարմին  է, բայց լինի կոկիկ  հագած-կապած, աչքերը վառվող, զինվորական օրենքները հարգող, անթերի կատարող․ դա է իսկական հայ զինվորի կերպարը, որով հպարտանում ենք և հպարտանալու ենք միշտ։

Սիրելի՛ ընթերցողներ, ձեր երեխաներին պատմեք պատմվածքներ հայ զինվորի քաջության մասին՝ չտրվելով քաղաքական երանգներին։ Հայ զինվորը պետք է լինի քաղաքականապես գրագետ, որպեսզի կարողանա չտրվել ճակատագրական պահին՝ դեզինֆորմացիաներին / կեղծ/․ դրա համար, հարգելի՛ երեխաներ, դուք պետք է լավ սովորեք, լինեք առաջադեմ, դա կբերի պատմական հիշողության զարգացման, որը կնպաստի մեր միավորմանը, ինչպես մի բռունցք։ Հուսանք, որ վաղը գյուղամիջում հարց քննարկելիս մենք էլ ուշադրություն կդարձնենք այն հանգամանքին, թե ինչպես  են մեզ  գնահատում ուրիշները / ազգություններ/․  դա կնպաստի մեր հասունացմանը որպես ազգ։

Հարգելի՛ ծնողներ և աշակերտներ, 44 օրվա պատերազմը ցույց տվեց, որ բանակը  սկսվում է դպրոցից, իսկ դպրոցը շտեմարանն է այն հնարավորություների ու գիտելիքների, որ ստանում են մեր երեխաները, որպեսզի իրագործեն իրենց ծրագրերը․ զարգացումը կարող է լինել միայն առաջադեմ պետությունների հետ համագործակցության ու քրտնաջան աշխատանքի արդյունքում։

Հուսանք, որ հայ զինվորը հնարավորություն կունենա սովորել առաջադեմ  երկրների զինվորական հաստատություններում, որպեսզի կարողանա պաշտպանել մեր հայրենիքը 21-րդ դարում։

Հարգելի աշակերտ նվաճիր Հայաստանի տեղը աշխարհում։

 

 

 

ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացվող «Բարդ անցյալներ, բազմազան ապագաներ» խորագիրը կրող մրցույթի շրջանակներում «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ավագ դասարաններում ուսուցչի օգնականների համատեղ աշխատանքի արդյունքում տեղի ունեցավ դաս-միջոցառում՝ տեսադաս, դաս-սահիկ՝ նվիրված Գեղարքունիք գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցուն /16-17-րդ դդ. 16-17-րդ դդ.․ / և նրա հարակից տարածքում գտնվող խաչքարերին ու տապանաքարերին։ Նշվեց, որ գյուղի նյութական պատմամշակութային շատ կոթողներ գրանցված են «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ»-ում։ Այս խաչքարերից որոշները իրենց տեսակի մեջ  թերևս  միակն են։
    «Բարդ անցյալներ, բազմազան ապագաներ» խորագրով բաց դասերի մեկնարկը տրվեց 2021 թվականի ապրիլի 15-ից, որոնց մասնակից է դարձել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային Արգելոց-Թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության  տեղակալ Շուշիկ Հակոբյանը։ Տիկին Հակոբյանը լրացուցիչ տեղեկություններ հայտնեց գյուղում գտնվող այլ պատմամշակութային արժեքների մասին, այդ թվում՝ դամբարանադաշտերի, եկեղեցիների ու մատուռների, 9-րդ դարից պահպանված հնագույն խաչքարի մասին, «Մանուչարի գյոլի» և «Չոր ավերակներ» կոչվող գյուղատեղիի մասին։
  Կարծում ենք, որ ազգային արժեքների, սովորույթների պահպանման հետ մեկտեղ հայի գաղափարախոսության մեջ կարևոր տեղ են գրավում նաև պատմամշակութային հուշակոթողների արժեքը, ճանաչումն ու պահպանումը. դա հայի դժվար ու երկար ճանապարհի խորհրդանիշն է, նրա բարդ անցյալի առհավատչյան և  բազմազան ապագաների հիմնաքարը։ Կառչելով մեր արմատներից՝ պետք է կարողանանք առատ ճյուղեր տարածել և հարուստ բերք տալ։ Մեր սերունդները սնվում են այդ արմատներից և, ինչպես նշեց Շ. Հակոբյանը՝  <<հայը դարերի խորքից գալով գնում է դարերի խորքը>>։

 

 

 

 

Աշխարհում  բուռն  վերելք  է  ապրում  անօդաչու  սարքերի  և դրոնների  ստեղծման գաղափարը, այդ  տերմինները  շատ անգամ ճիշտ չեն օգտագործում։

Դրոնը  մոբիլ  է  առանց  կառավարողի  մեխանիզմի մեջ։ Սարքը նախնականորեն  ծրագրավորված է  կոնկրետ հանձնարարություն կատարելու համար օդում, ցամաքում կամ ջրի տակ։ Չնայած այդ տերմինը առաջինը օգտագործել են զինվորականները, բայց հիմա դրոնները հասարակական կյանքում մեծ  տեղ են  գրավում՝ թեթևացնելով մարդու գործերը։

Ուրեմն՝ «Դրոն» տերմինը նշանակում  է  ոչ թե միայն ժամանակակից քառակուսի ողղաթիռ, այլև ծովային սուզանավ կամ ցամաքային  ինքնագնաց մեքենա, կամ հոբբի՝ թռչող մեքենա  կառավարելու, այսինքն՝ «դրոնը» լայն նշանակության տրանսպորտային միջոց է՝ առանց մարդու ներգրավվման այդ մեխանիզմի մեջ։

ԱԹՍ-ը անունը  օգտագործվում է  միայն թռչող անօդաչուների համար, որոնք կառավարվում են հեռավար տարածքից՝ ուրիշ ինքնաթիռից, տիեզերքից, կան նաև ծրագրավորված և ավտոմատացված լրիվ անկառավարելի ԱԹՍ-ներ։

 

 

 

 

 

Հիմա արդեն մորթե ականջակալները կրում են միայն աղջիկները, իսկ այն  իր համար ստեղծել է 15 տարեկան մի երեխա։

Չիստեր Գրիվուդը շատ է սիրել  չմուշկով սահել, դա է պատճառը , որ նրա մոտ ծագեց գաղափար՝ ստեղծելու  մորթե ականջակալներ, իսկ նրա տատը օգնեց  այն կարել։

Իրադարձությունը տեղի է ունեցել 1873 թվականին․  մենք հասկանում ենք, որ այդ ժամանակ չի եղել փոքրիկ աուդիո փլեերներ, բայց մնացածը․․․

Այո՛, Չիստեր Գրիվուդի կյանքի նպատակը էր գտնել միջոց, որը ականջները կպաշտպանի ցրտից ու աղմուկից։

 

 

 Հարգելի հայրենակիցներ,

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ, տրամադրում է ԱՆՎՃԱՐ հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի մասնագիտական ծառայություններ  պատերազմի մասնակիցներին, պատերազմը վերապրածներին, վիրավորում ստացած անձանց, նրանց ընտանիքներին, ինչպես նաև զոհվածների, գերեվարվածների և անհետ կորածների ընտանիքներին:

 Ծրագիրն իրականացվում է Երևան, Գյումրի, Վանաձոր, Իջևան և Կապան քաղաքներում։

 Մանրամասների համար կարող եք զանգահարել`

Երևանում՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14

Վանաձորում` 093 35 74 44,

Գյումրիում` 093-15-94-70 և 0312-5-94-70,

Իջևանում` 094 34 39 00,

Կապանում` 077 89 89 11

 Հասցե՝ Երևանում`Մաշտոցի 40,

Վանաձորում` Տիգրան Մեծի 41,

Գյումրիում`Շահումյան 69 -«Արևամանուկ» շենք, 2-րդ հարկ,

Իջևանում ` Վասիլյան 24,

Կապանում`Ռաֆայել Մինասյան 4ա և Արամ Մանուկյան1ա