ընտրացանկը

Հրատարակումներ

Կռիվ կյանքի համար

elen hoveyan
elen hoveyan
elen hoveyan
 

  Կյանքը թվում էր անհոգ ու երջանիկ, մինչև չհայտնվեց չարաբաստիկ պատերազմը։Հայտնվեց ու ամեն ինչ կործանեց։Վախով ու սարսափով մտածում էի պատերազմի մասին, և հանկարծ մի օր բանակ զորակոչեցին նաև իմ հայրիկին։Սարսափն ու հայրենիքի կանչը միախառնված ներխուժեց իմ ընտանիք։Սակայն հայրս հայրենիքի հանդեպ լցված էր մեծ սիրով, պատասխանատվությամբ և մեծ համբերությամբ, հրաժեշտ տվեց մեզ ու գնաց բանակ։Ամեն օր նայելով տատիկիս ու մայրիկիս թախծոտ հայացքին՝ աղոթում էի մեր զինվորների, իմ հայ ազգի համար՝ սպասելով, թե երբ է մեր տան դուռը հայրս թակում ու հաղթանակած հետ վերադառնում։  Մեր բախտը բերեց․ իմ հայրը ետ վերադարձավ՝ ծերացած, հոգեպես տանջված, այդ ամենից հասկացա մի շատ կարևոր բան, որ երբ մարդիկ անհոգ են ապրում, նրանք պետք է գիտակցեն , որ կա հավանականություն, այդ թվացող հավասարակշռությունը, որ կխախտվի, և մենք միշտ պետք է պատրաստ լինենք կյանքի անսպասելի իրադարձություններին։

 

 

   Հովեյան Էլեն

6-րդ դասարան, Երանոս գյուղի №1 միջնակարգ դպրոց: