ընտրացանկը

Հրատարակումներ

Սեր և ատելություն

emma kyurexyan
emma kyurexyan
emma kyurexyan

Սերը աշխարհի ամենագեղեցիկ ,ամենալավ և ամենկարևոր զգացմունքներից է,առանց որի մարդ չի կարող ապրել։Սիրո շնորհիվ բոլոր հեքիաթներում բարին հաղթում է չարին։Եթե մարդ լցված է սիրով, ապա նա շատ երջանիկ է։Սերը անմահական զգացմունք է ,ամոթ բան չէ սիրելը,սերն է միավորում մարդկանց սրտերը։Բայց կա նաև մի ուրիշ զգացմունք՝ ատելությունը։Այն տհաճ է,կարծես մի հիվանդություն է,որով մարդը վարակվում է,երբ մեկին չի սիրում։Այս զգացմունքի պատճառով մարդ կարող է կործանվել և կործանել իր ընտանիքի անդամներին։Եթե  մարդ լցված է ատելությամբ,ապա մենք պետք է նրան օգնենք և նրա սիրտը լցնենք սիրով,որ նա Աստծուն ավելի մոտ լինի։Ճիշտ է,ատելությունը  վատ բան է,բայց երևի այն պետք է նրա համար,որ մարդն ավելի  շատ զգա սիրո կարիքը,որ ավելի շատ փնտրի սերը։Եկե՛ք հիշենք ,որ սերը  հաղթում է ատելությանը,քանի որ այն հզոր զգացմունք է։

Կյուրեղյան Էմմա

7-րդ դասարան, Արտանիշի միջնակարգ դպրոց