ընտրացանկը

Հրատարակումներ

ԻՄ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՏՈՒՆԸ

tamara choloyan
tamara choloyan
tamara choloyan

 

 Երազանքներ՝ իմ հոգու բանալիներ, իմ կյանքի ամենաթանկարժեք ուղեկիցներ։Երազանքնե՛ր, իղձեր,նպատակներ,  որոնց հասնելու համար անհրաժեշտ է մեծ, քրտնաջան աշխատանք։ Առանց երազանքների մարդ գոյություն չունի, գոյություն չունի նաև երազանք՝առանց նպատակի։

   Իմ երազանքների տունը երկուսն է, առաջինը՝ ցանկանում եմ լավ մարդ դառնալ, նվիրված լինել ընկերներիս, պիտանի լինել հայրենիքիս, շրջապատված լինել բարի և հարազատ մարդկանցով, ունենալ լավ շրջապատ, հասուն մտածելակերպ, դառնալ լավ մասնագետ, կյանքս անցկացնել արկածներով։Այս բոլոր երազանքներս միասին կազմում են իմ երազանքների փոքրիկ տունը։

  Երկրորդը՝ իմ երազանքների տնակը...տուն, որտեղ կիշխի համերաշխություն, տուն, որի ամրությունը կորոշվի ոչ թե նրանից, թե ինչից են տան պատերը, այլ թե ինչքան ամուր են իրարից բռնված բնակիչները, տուն, որը ձմռան ցուրտ օրերին կտաքանա միմյանց հանդեպ ունեցած ջերմությունից,որտեղ ծաղիկները կլինեն նրանց աչքերի մեջ, որտեղ միշտ կլսվի երեխաների զրնգուն ծիծաղ, տուն, որը լցված կլինի կյանքով...և այնուամենայնիվ, երբ այս ամենը խառնում եմ մանկական պարզ ու անկեղծ երազանքիս հետ, տեսնում եմ մի փոքրիկ տնակ, որքան հասարակ, նույնքան մաքուր՝ լի սիրով ու ջերմությամբ՝  ծովի ափին՝ կտրված մարդկանցից ու ձայներից։Սիրում եմ խաղաղություն, լռություն, ուզում եմ, որ խանգարող միակ հանգամանքը լինեն բնության ձայները,այդ մեկ լռությունը երբեք չեմ փոխի հազար խոսքերի հետ։Տան ետևում ուզում եմ անտառ՝ գեղեցիկ այգիով, ծաղիկներով։Երբ մտնես տուն, տեսնես անհոգ ընտանիք մի սեղանի շուրջ։Շատ եմ սիրում լինել հասարակ ու անկեղծ, ուզում եմ իմ տնակը նույնպես այդպիսին լինի, ճոխություններ այդքան էլ չեմ սիրում՝ մտածելով՝ մեկ է ոչինչ չենք տանելու, միայն՝ անուն, պատիվ։Երազանքիս տունը պատկերացնելով՝ մուլտֆիլմի տնակներն եմ պատկերացնում, հենց այդպիսին եմ ուզում,քանի որ փոքր տան մեջ ավելի ջերմություն եմ տեսնում։Եվ ամենակարևորը, իմ տունը  իմ հայրենիքն է։

Չոլոյան Թամարա

   9-րդ դասարան,  Երանոս գյուղի №1 միջնակարգ դպրոց