ընտրացանկը

Հրատարակումներ

ԻՍԿԱԿԱՆ ՀԱՅ ՀԱՅՐԸ

 

aramayis gevorgyan
aramayis gevorgyan
aramayis gevorg...

Իսկական հայ հայրը նա է, ով իր երեխային չի պահում փեշերի տակ։Իսկական հայրը նա է ,որ եթե տղային ծեծեն աղջկան պաշտպանելու համար, չի ասի, թե աղջիկը արժանի չէ,որ նրա համար կռվես։

Ես իմ երեխային Դավի՛թ եմ մեծացնելու,Հա՛յկ եմ մեծացնելու,Մխիթա՛ր ու Նարե՛կ եմ մեծացնելու,հային արժանի ոգով եմ դաստիարակելու։Տղայիս միշտ ասելու եմ՝ ուժեղացի՛ր,դժվարություններից  մի՛ վախեցիր,կարողացի՛ր պաշտպանվել։

Իսկական հայ հայրը նա է, ով կռվի է գնում՝ սերն ու կարոտը սրտում պահած,ով պայքարում է մինչև վերջ,ով հարգում է իր կնոջն ու մորը,ով չի դավաճանում  իր սկզբունքներին։

Գևորգյան Արամայիս

6-րդ դասարան, Արտանիշի միջնակարգ դպրոց