ընտրացանկը

Հրատարակումներ

Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍԸ

      

lilit abaxyan
lilit abaxyan
lilit abaxyan

Երբ ես փոքր էի,կարծում էի, թե իրական  հերոսները լինում են գեղեցիկ համազգեստով՝ օժտված ինչ-որ գերբնական  ունակությամբ։Սակայն հասկանում եմ,որ միայն հատուկ համազգեստով չեն հերոսանում։Իսկական հերոսը ցույց է տալիս իր աշխատանքը, բարությունը և սերը մարդկանց նկատմամբ։Այս երկրի վրա շա՜տ մարդիկ կան,որ օգնում են  մարդկանց՝ միայն իրենց անունը բարձրացնելու,գովաբանելու համար։

Բայց ինձ համար հերոսներ շատ կան՝ Մոնթե Մելքոնյան,Վազգեն Սարգսյան,Գարեգին Նժդեհ։Կան բանաստեղծներ կամ երգիչներ,որոնք ևս արժանի են հերոսի կոչման,օրինակ՝ Հովհ․ Թումանյան,Շառլ Ազնավուր։

երբ մեծանամ, ես նույնպես կցանկանամ ինչ-որ հերոսություն անել , օգնել մարդկանց։  Ցանկանում եմ ապագայում իմ գործով ծառայել ու օգնել մարդկանց,ամեն օր ինչ-որ բարի գործ անել ու արժանի լինել մեր հերոսների հետնորդը լինելուն։

Աբաղյան Լիլիթ

8-րդ դասարան, Արտանիշ միջնակարգ դպրոց