ընտրացանկը

Հրատարակումներ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ -153

img_5515
img_5515
img_5515

2022 թվականի փետրվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղի հիմնական դպրոցում մեծ շուքով նշեցին ամենայն հայոց բանաստեղծի ` Հովհաննես Թումանյանի ծննդյան 153-ամյակը։
Աշակերտները մեծ խանդավառությամբ ներկայացրեցին բանաստեղծի կյանքի դրվագները, ստեղծագործությունը,  արտասանեցին,երգեցին,պարեցին։
Սահիկաշարի միջոցով ներկայացրեցին լրացուցիչ նյութեր մեծ բանաստեղծի կյանքի մասին։
Միջոցառման կազմակերպիչ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Սարգսյանը, չխախտելով օրվա ավանդույթը, գիրք նվիրեց լավագույն ասմունքողներին։
Օրը հագեցած էր Թումանյանի շնչով , հին ու խարխուլ պատերի ներսում մեր սերունդն արժևորեց բանաստեղծի թողած ժառանգությունը, կարևորեց գրքի ու ընթերցանություն դերը մեր կյանքում։